Saturday, 23 09 2023
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․
Ինչու ձախողվեց Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Այաքս»

Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի

Առաջիկա հունիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու կարևոր հանդդիպում կանցկացնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հունիսի 16-ին Ուելսի դեմ արտագնա մրցավեճից երեք օր անց մեր ֆուտբոլիստները Երևանում կմրցեն Լատվիայի հետ։ Մարտին տեղի ունեցած Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներում համոզվեցինք, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին հաջողվել է տեսանելի բարեփոխումներ կատարել ազգային թիմի խաղային օղակներում, բայց․․․։ Հայաստանի հավաքականը շարունակում է գնդակներ բաց թողնել դարպասապահների խայտառակ խաղի պատճառով։ Կիպրոսի դեմ մրցավեճում հյուրերին գոլ նվիրեց «Փյունիկի» ներկայացուցիչ Ստանիսլավ Բուչնևը։ Վերջինս մանկական սխալ էր բաց թողել նաև 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այս դարպասապահը ազգային թիմում անց կացնելով 4 հանդիպում՝ թույլ է տվել երկու անթույլատրելի սխալ։ Կարելի՞ է արդյոք Բուչնևի հետ հույսեր կապել առաջիկա հանդիպումներում։ Պատասխանը կարծում ենք՝ պարզ է։ Կարելի՞ է արդյոք հույսեր կապել Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի դարպասը պաշտպանած Արսեն Բեգլարյանի հետ։

Այս դեպքում ևս պատասխանը պարզ է։ «Ուրարտուն» ներկայացնող Բեգլարյանը ոչ միշտ է տեղ գտնում իր թիմի հիմնական կազմում։ Պատասխանատու մրցավեճերում «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը մեկնարկային կազմում վստահում է Մելիխովին։ Եվ ահա «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ որ առաջիկա հանդիպումներին Պետրակովը ազգային թիմ է հրավիրել «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնեյն Չանչարևիչին։ Կիպրոսի դեմ խաղին հաջորդած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալլեքսանդր Պետրակովն անդրադառնալով «Ալաշկերտի» դարպասապահ Չանչարևիչին և «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Վսեվոլոդ Երմակովին ազգային թիմ ներգավելուն հեռանկարին ասել էր․«Չանչարևիչն արդեն 34 տարեկան է, իսկ ինչ վերաբերում է Երմակովին, պետք է սպասենք մինչև հունիս, որպեսզի հասկանանք այդ հարցի պատասխանը։ Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»։ Մեր տեղեկություններով խոսքը «Գրեմիոյի» երիտասարդական թիմում ելույթ ունեցող Արթուր Կոնեղլյանի մասին է։ Մեր տղեկություներով Կոնղելյանը չի լինիՈւելսի և Լատվիայի դեմ հանդիպումների հայտացուցակում։ Ինչ վերաբերվում է Երմակովին, ապա նա Հայաստանում 5 տարի խաղացել է ընդհատումով։ Մասնավորապես 2014 թվականին այս ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Գյումրիի «Շիրակի» հետ, այնուհետև խաղացել է «Կրասնոդարի» երկրորդ թիմում, «Արմավիրում» ինչպես նաև Իժևսկի «Զենիթում» 2018-ի հուլիսին Երմակովը վերադարձել է «Շիրակ» և մինչ օրս ելույթ է ունենում Հայաստանի առաջնությունում։ Այսինքն, Երմակովի Հայաստանում խաղալու 5 տարի կլրանա միայն հուլիսի։ Վերլուծելով իրավիճակը կարող ենք արձանագարել, որ Չանչարևիչին հրավիրելով Պետրակովը կայացրել է հրատապ և այլընտանքային որոշում։

Սերբ դարպասապահը խաղային որակներով գերազանցում է թե Բեգլարյանին, և թե Բուչնևին։ Այո Չանչարևիչի հետ մեծ հույսեր կապելը ևս ճիշտ չի լինի, բայց ստեղծված իրավիճակում կարծում ենք ճիշտ է այս դարպասապահին ազգային թիմում ներգրավելը։ Ուելսի և Լատվիայի դեմ մեր հավաքաանի դարպասը գոնե կպաշտպանի Չանչարևիչը։ Վերջինս երկար տարիներ խաղալով Հայաստանում մեծ ցանկություն ունի պաշտպանելու մեր ազգային թիմի պատիվը ։Այո ՀՖՖ-ն լուրջ աշխատանք է կատարել ուժեղացնելով հավաքականի կազմը, բայց այդ աշխատանքն ուղղակի ջուրը կընկնի երբ Բեգլարյանը կամ Բուչնևը ոչ ֆուտբոյին շարժումներով գոլեր նվիրեն մրցակիցներին։

Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ վերջին տարիների ազգային հավաքականի հիմնական դարպասապահ 36-ամյա Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից» և թվում է, որ նա կհայտնվի հայկական որևիցե այլ թիմում, բայց․․․։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում, խոսում է նրա խաղային որակների կտրուկ անկման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում