
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը Սոչիում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին։ Շրջանառվող տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ կառավարության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Փաշինյանը Մոսկվայում մասնակցել էր Եվրասիական տնտեսապես բարձրագույն խորհրդի նիստին։ Այցի շրջանակում Փաշինյանը առանձնազրույց էր ունեցել Պուտինի հետ, ապա եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ։