
Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հաստատել է այսօր առավոտյան աթս-երի հարձակումը Մոսկվայի շենքերի վրա։ Արդյունքում, ըստ նրա, մի քանի շենք թեթև վնասվել են։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։
Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին պայթյունի ձայն է լսվել։
Ըստ Սոբյանինի՝ մայրաքաղաքում տուժածներ չկան, միջադեպի վայրում աշխատում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները։
Տարհանվել են երկու շենքի մի քանի մուտքի բնակիչները, որոնց հարվածել են դրոնները։
Մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել մայրաքաղաքին մոտենալիս․ հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Իրավիճակը հիմա
Մոսկվայում արգելափակվել է Լենինյան պողոտա – Ուդալցովա փողոց – Միխայիլ Պևցով փողոց հատվածը։
«Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։