Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ մայիսի 28-ին արած հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում էին Արցախի ղեկավարությանն ու փաստացի սպառնալիք էին Արցախի ժողովրդին: «Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին: Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով», ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Այն ահազանգում է միջազգային դերակատարներին Արցախն էթնիկ զտման ենթարկելու Ալիևի մտադրության առնչությամբ, շարունակելով. «Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»: Սա գործնականում այն է, ինչի մասին ինքս գրել և խոսել եմ պարբերաբար. Առանց Ադրբեջանի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի առարկայական զսպման, գործնականում հնարավոր չէ ակկալել իրապես խաղաղ գործծընթաց և դրան կառուցողական ու դրական մասնակցության հանձնառություն Ադրբեջանից:

Առայժմ, Հարավային Կովկասի խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շահագրգռությամբ ներկայացող որևէ դերակատար հասցեական գնահատական չի տվել Ալիևի հայտարարությունների առնչությամբ: Թեև, այստեղ ևս գործնականում չկա զարմանալի պատկեր, քանի որ հասցեական գնահատական չեն ստացել անգամ Ալիևի ռազմական գործողություններն ու նաև Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, Հայաստանի դեմ ռազմական գործողությունները: Դրանք դատապարտված չեն, այլ լոկ արձանագրված և «համապարփակ» կարգավորումների տրամաբանության դաշտ տեղափոխված: Միևնույն ժամանակ այստեղ թերևս բավականին պարզ է այն, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ. ա) գոյություն ունի աշխարհաքաղաքական մեծ դիմակայություն միջազգային խոշոր դերակատարների միջև և նրանք չունեն Կովկասի հարցում շատ, թե քիչ ընդհանուր մոտեցումներ, բ) քանի դեռ Ադրբեջանը ըստ էության դուրս չի եկել նրանցից որևէ մեկի դեմ և չի արել քայլեր, որոնք սպառնում են նրանց անվտանգությանը:

Այստեղ թվում է, որ Արցախի հանդեպ Ալիևի գործողությունները սպառնում են Ռուսաստանին, որն ունի խաղաղապահ ներկայություն այնտեղ և դա իր համար կովկասյան ռազմավարության կարևոր մաս է: Բայց, Ռուսաստանը ներկայումս բացարձակապես հեռու է այնպիսի վիճակից, որ Ադրբեջանի հետ խոսի կոշտ հռետորաբանությամբ կամ առավել ևս՝ գործիքակազմով: Դա այսօր ունակ է անել միջազգային հանրությունը, որը ևս չունի այդպիսի ցանկություն, քանի որ Ադրբեջանի գործողությունները առավելապես թիրախավորելով Ռուսաստանի շահերը և հետաքրքրությունները, բարդություն ստեղծելով Մոսկվայի համար՝ որն ունակ չէ այսօր արձագանքել այդ բարդություններին ըստ համարժեքության, մեծ հաշվով անում է Ռուսաստանի դեմ պայքարի մեջ գտնվողների շահերին համահունչ քայլեր: Հայաստանի ու Արցախի խնդիրն է ստեղծել իրավիճակ, երբ Ադրբեջանի գործողությունները կհարվածեն նաև այդ դերակատարների շահերին: Իսկ դրա համար նվազագույնը կարևոր է, որպեսզի նրանք ևս հայտնվեն պատասխանատվության ներքո: Պաշտոնական Երևանն այդ հարցում ունի սահմանափակ հնարավորություն, մի շարք օբյեկտիվ պատճառներով: Այդ պատասխանատվությունը առավել աշխուժորեն պետք է ձևավորի հանրությունը, հանրային դերակատարները, ու դա պետք է լինի Հայաստանի ժողովրդավարական մոդելի դրսևորումներից մեկը: Բայց, Հայաստանում չկա արդյունավետ աշխատող այդպիսի մեխանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում