Պատերազմից անմիջապես հետո աղմուկ բարձրացավ, որ համահայկական հիմնադրամի գումարները չեն ծառայել իրենց նպատակին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Արշամյանը օրինակ բերեց, որ ԱՄՆ-ի նման հզոր պետությունում պատերազմից հետո հսկայական գումարներ են հանգանակվել ժողովրդից, որը գնացել է պետական բյուջե. «Պարտությունը դառը բան է. Տարբեր ուժեր շահարկումներ սկսեցին հիմնադրամի շուրջ»: