
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական և փոխշահավետ զարգացման գործում։
Թուրքիայի նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշել է, որ պատրաստ է հետագա համատեղ աշխատանքի։ Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։