Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի

Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հայտնում են Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում հայկական «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի աղբյուրները։

Հյուպատոսության վերաբերյալ վերջնական համաձայնությունը, ըստ աղբյուրի, ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մայիսի 25-ի երկկողմ հանդիպմանը։

Ըստ աղբյուրի՝ Կապանում ՌԴ հյուպատոսարանի բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։

2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։

Հարկ է նկատել, որ առհասարակ հյուպատոսության հիմնումը ունենում է խիստ անհրաժեշտությամբ, երբ տվյալ երկրի բնակիչները մայրաքաղաք հասնելու խնդիր են ունենում։ Քանի՞ ՌԴ քաղաքացի է բնակվում Սյունիքում, որ նման անհրաժեշտություն է առաջացել, ո՞ր կարիքների համար է ՌԴ-ն որոշել Սյունիքում հյուպատոսարան բացել։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հանգամանքը պայմանավորված է Իրանի հետ Ռուսաստանի կողմից նախատեսվող ինչ-որ գործառույթների հետ. «Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է Իրանի հետ ունենալ տնտեսական, ռազմական և այլ տեսակի հարաբերություններ։ Այսօր, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանի հետ խզում է իր հարաբերությունները, Իրանի նման երկիրը Ռուսաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Այս առումով ես ենթադրում եմ, որ դա է պատճառը, թե ինչու են նրանք ուզում անմիջապես սահմանի վրա ունենալ այդպիսի դիվանագիտական կառույց։ Դրա գործառույթն, ըստ էության, Իրանի հետ երկրից ներս-դուրս անելու, վիզաներ տրամադրելու հետ է առնչվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը կարևոր է համարում Եվրոպական խորհրդարանի մարտի 15-ի բանաձևի այն հատվածը, որը վերաբերում է Իրանին.«Այստեղ, ըստ էության, Եվրամիությունը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է դիտարկվել որպես երկիր, որտեղ մարդու իրավունքներն են խախտվում, որտեղ միջազգային հանրության դեմ գործողություններ են մշակվում ու իրականացվում։ Այդ առումով՝ նպաստել ռուս-իրանական համագործակցությանը, միանշանակ բացասական կդիտվի ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից»։

Ղուկասյանը գտնում է ՀՀ ներկայիս կառավարության համար առաջնային է Ռուսաստանի հետ հարաբերությունները.«Ես չեմ տրվում տարածվող այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինքնուրույն է իր արտաքին քաղաքականության մեջ կամ հաշվի է առնում արևմուտքի քաղաքական նշանակությունն ու դերակատարություն։ Այլ կերպ ասած՝ կոնկրետ այս կառավարության համար նման առաջարկներին դիմադրելու որևէ ռեսուրս չկա։Առհասարակ՝ դա Հայաստանի համար ավելի բացասական հետևանքներ կունենա, քան դրական»։

Մեր զրուցակիցը համարում է, որ դա չի բարելավելու Հայաստան-արևմուտք հարաբերությունները.«Դա չի նպաստելու, որ Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ ու Ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում հարաբերությունները ամրապնդվեն կամ պարտավորությունները կատարվեն։ Մի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր նշանակության հարցերում որևէ լավ բան սպասել պետք չէ։ Իսկ Հայաստանի համար Եվրամիության ֆինանսական օժանդակությունը կարևոր նշանակություն ունի։Նաև անվտանգության ոլորտում համագործակցության առումով շատ կարևոր նշանակություն ունի արևմուտքը։

Այսինքն՝ այստեղ բացասական հետևանքները շատ են։ Նույնիսկ եթե Հայաստանի նկատմամբ չլինի պատժիչ դրսևորում, բացասական հետևանքերը կարտահայտվի հնարավորությունների սահմանափակման, ժամկետների իրացման մեջ։ Մի խոսքով՝ այն բոլոր ծրագրերի հետ կապված, որ Հայաստանը Եվրամիության անդամ պետությունների կամ ԱՄՆ-ի հետ ունի կամ կարող է ունենալ»։

Անդրիաս Ղուկասյանը հիշեցնում է, որ երբ Իրանը բացեց իր դիվանագիտական ներկայությունը Սյունիքում, կար տեսակետ, որ այդ ներկայությունը Սյունիքում կլինի որպես լրացուցիչ անվտանգության գործիք, որը զսպող դերակատարություն պետք է ունենար Արդբեջանի համար.«Այսինքն՝ դա Իրանի համար լրացուցիչ հիմք էր, որ որևէ ռազմական էսկալացիայի դեպքում նա միջամտելու պատճառ կունենար։ Ըստ իս՝ այս մտքերը չափազանցված էր, բայց բոլոր դեպքերում նման ներկայությունները կարող են դիտվել հենց այն կտրվածքով, որ դա քաղաքական միջամտության համար հիմքեր ստեղծող գործառույթ է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում