Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ինչպես տեղեկացրեց Եղիշե Կիրակոսյանը` դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: