
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ, որ կշարունակենք միասին աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ փոխադարձ հարցերի և ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»,- գրել է Բայդենը Twitter-ում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը։