
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մենք հույս ունենք զարգացնել մեր համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության և էլ ավելի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը։