Saturday, 23 09 2023
Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը
Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Հայկ Կոնջորյան
Ստեփանակերտի փողոցները
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում
17:30
ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
Եթե Սամվել Բաբայանը լիներ, զորքն ու զենքը այսպես չէին տանի
17:15
Որ դեպքում ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն կուղարկի ԼՂ
«Եկալինք շկոլի պադվալը, որ խոխոցը բան չպատահի»
16:45
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել
Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը. Խանումյան
Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ կալանավորվել է. ՔԿ
Ադրբեջանցիները Շուշիի տանկ-հուշարձանը տեղափոխել են Բաքվի ռազմավարների պուրակ
Կրկժան թաղամասում ռուս խաղաղապահներն են տեղակայված. Շտաբ
15:15
Նավթի գները նվազել են- 22-09-23
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան
Ուղիղ. Հավաք Շվեյցարիայի Բեռն քաղաքում՝ հաջակցություն Արցախի
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների զարգացումն այս փուլում ստրատեգիական և քաղաքական առումով շատ կարևոր է
Մենք անելիք ունենք, լուրջ անելիք, քանի որ չեմ կարծում, թե ամեն ինչ անվերադարձ կորսված է. Գեղամ Բաղդասարյան
13:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պայթյուն՝ Երևանի շինհրապարակներից մեկում. 39-ամյա տղամարդը «բազմաբեկոր վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Թույլ չտալ մի բան՝ ջրի պղտորում, որում կխեղդվի Հայաստանը
Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար

Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը

Պարոն Ղազարյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան եկած աշխատանքային միգրանտների թիվը 2022թ.՝ 2021թ. համեմատ աճել է 272%-ով։ Ղազախստանում նույն ժամանակահատվածում ռուսաստանցի միգրանտների թիվն աճել է 70%-ով։ Ասյ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ՌԴ-ից եկած միգրատներին աշխատանքային ավելի լավ պայմաններ են առաջարկվո՞ւմ։

Ճիշտն ասած, ես այս հաշվարկի մեթոդաբանությունը չգիտեմ, բայց որ մեր շուկան բավականին նպաստավոր պայմաններ է ստեղծել ԵԱՏՄ քաղաքացիների գործունեության համար, առնվազն վարչարարության տեսանկյունից, ինչի համար մենք ենք պատասխանատու, այո։

Այս ահռելի տոկոսները պայմանավորված են նրանով, որ մենք մինչ ռուս-ուկրաինական պատերազմը չենք ունեցե՞լ ՌԴ-ից աշխատանքային միգրանտներ։

Սխալ է ասել՝ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք, պարզապես ԵԱՏՄ տարածքում առանց թույլատվական փաստաթղթերի աշխատանքի իրականացման վարչարարության և դրա հաշվարկի մեթոդները մենք 2022-ի հունվարի 1-ից փոխել ենք։ Մենք փոխել ենք նաև Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող, աշխատող ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավական կարգավիճակի ձևակերպման վարչարարությունը։ Եվ սկսել ենք տրամադրել նրանց օրինական բնակությունը հավաստող քարտը աշխատանքային պայմանագրերի հիմքով և աշխատանքի պայմանագրի ժամկետով, և դա իրականացրել ենք ի կատարումն ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրերի 96 և 97-րդ հոդվածների։

Մեր՝ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտներից շատերը հիմա փորձում են Հայաստանում ռեալիզացվել։ Արդյոք այս վիճակագրության մեջ նրանք ներառվա՞ծ են։

Այս թվերը չեն առնչվում, այս թվերը առնչվում են կոնկրետ մեր տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնողներին։

ՀՀ-ից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների թվի նվազում է նկատվում՝ պայմանավորված տարբեր գործոններով՝ թե՛ ռուսական ռուբլու անկմամբ, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմով։

Այո, որոշակի նվազում կա, բայց դա կարող ենք դատել Ռուսաստանի վիճակագրությունից։ Որոշակի նվազում անցած տարի 21-ի համեմատ կար։

Առանձին հետազոտություն այդ մասով չի իրականացվել և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանել։ Ինչ-որ բաներ կարող ենք ակնհայտ զարգացումներից եզրակացնել, բայց կոնկրետ հետազոտություն այդ մասով չեմ տեսել։

2023-ի առաջին եռամսյակին ՌԴ-ից ելքերի և մուտքերի սալդոն որքա՞ն է կազմում։

ՌԴ քաղաքացիների մասով ելքերի և մուտքերի տարբերությունը առաջին եռամսյակի մասով -14.000 է, այսինքն՝ ավելի շատ ելքեր են արձանագրվել, քան մուտքեր, բայց դա չի նշանակում, որ դեպի Հայաստան ուղղվող միգրացիոն հոսքը դադարել է։ Այն տարբեր փուլայնություն ունի: Նաև տեսնում ենք, որ այստեղ մնացած քաղաքացիները սկսել են աշխատանքային գործունեություն իրականացնել, սկսել են բացել ձեռնարկություններ, 2022-ին 7000-ից ավելի ձեռնարկություն է բացվել ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ: Այս տարի, վստահ եմ, որ դա նորից տեղի է ունենալու։ Մենք ունենք մեր հարթակի միջոցով օրինական բնակությունը հավաստող քարտերի տրամադրումը, անցած տարվա ընթացքում մենք ունեցել ենք 6000-ից ավելի դիմում ԵԱՏՄ քաղաքացիներից, իհարկե, ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են, իսկ այս տարվա առաջին եռամսյակի մասով ունենք 2100-ից ավելի դիմում, որից 2000-ից ավելի ՌԴ քաղաքացիներ են։

2023-ին ՌԴ-ից վերադարձողների հոսքերը պահպանվո՞ւմ են։

Դինամիկան դեռևս մենք տեսնում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում