Saturday, 23 09 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

Ալիևը «գրողի ծոցն» ուղարկեց Շարլ Միշելի հորդորը. ձայն կհնչի՞

Ալիևի նախօրեի հայտարարությունները բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարո՞ւմ է, հարց է տալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու դիմում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ասելով, որ պետք է գործընկերների հետ հստակեցնել այդ հանգամանքը, որպեսզի Հայաստանն էլ իմանա իր հետագա անելիքը: Իսկ Ալիևը, ինչպես հայտնի է, նախօրեին հերթական անգամ սպառնացել էր Արցախին և հայտարարել, որ՝ կարող են անել ինչ ուզեն: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չի գնահատում այդ հայտարարությունները, բայց դրանք իր համար «հասկանալի չեն» և պետք է պարզել՝ բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարու՞մ են, թե՞ ոչ: Բայց, հատկապես ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Հանրային առումով կարիք կա նախ հասկանալ դա:

Բրյուսելի հանդիպումից հետո Շարլ Միշելն արեց ինչ որ հայտարարություններ, ինչ որ համաձայնությունների կամ ցանկությունների, կամ ակնկալիքների մասին, սակայն որևէ հանրային հարթակում չի կոնկրետացվել, թե ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում, այդ ի՞նչ պայմանավորվածություն է, որից հրաժարումը կարող է գնահատվել Ալիևի ելույթը: Հանրությունը դա կարող էր հասկանալ, եթե Հայաստանի վարչապետը կամ արտգործնախարարը հստակեցնեին, թե՝ օրինակ ի՞նչ են պայմանավորվել ու հատկապես ի՞նչն է խախտում Ալիևը: Բայց, դա կարող է անել նաև Շարլ Միշելը, եթե իհարկե տեսնում է խախտում:

Սակայն, տվյալ պարագայում Շարլ Միշելն ունի արձագանքի և մի պարտավորություն կամ անհրաժեշտություն, որովհետև Ադրբեջանի նախագահը իր հերթական սպառնալիքով, Արցախի հանդեպ ագրեսիվ ու նույնիսկ որոշակի վերջնագրային տոնայնություն պարունակող ելույթով «գրողի ծոցն» է ուղարկել Բրյուսելից հետո Շարլ Միշելի արած այն հայտարարությունը, թե ինքը «խրախուսում» է Ադրբեջանի նախագահին առավել կառուցողական դրսևորումներ ունենալ «նախկին ԼՂԻՄ» հանրության իրավունքների և անվտանգության հարցերում՝ դրական օրակարգ ձևավորելու համար: Ի՞նչ է անում Ալիևը: Ալիևը ներկայացնում է վերջնագիր, անում հայտարարություններ, որոնք պարզապես սպառնալիք են Արցախի ժողովրդի հանդեպ, այլ ոչ թե դրական երկխոսության և քննարկումների դուռ բացող հնարավորություն: Ավելին, Ալիևը հայտարարում է, որ արցախցիները պետք է դաս քաղեն այն հանգամանքից, որ ինքը փակել է Արցախի դուռը: Այս պայմաններում, եթե Շարլ Միշելը փակ պահի իր բերանը, կնշանակի, որ լոկ հայտարարությամբ է Ալիևին խրախոսել ունենալ ավելի դրական վարքագիծ, իսկ գործնականում նա խրախուսում է Ալիևին լինել առավել ագրեսիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում