Saturday, 23 09 2023
Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ․ ԱԱԾ
23-ամյա վարորդը Մասիսում 04-ով բախվել է շինության պատին. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները․ Բեգլարյան
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ

Ի՞նչն է հոխորտացրել Ալիևին, կամ՝ ո՞վ

Բաքվի ղեկավար Ալիևը նախօրեին հոխորտացել է Արցախի իշխանության ու ժողովրդի հասցեին, ասելով, թե Արցախի նախագահը պետք է հանձնվի, իսկ կառավարությունն ու խորհրդարանը լուծարվեն, և միայն այդ դեպքում ենթակա կլինեն ներման, այլապես Բաքուն սպասում է, բայց կարող է անել ցանկացած գործողություն: Սա Ալիևի հոխորտանքի համառոտ նկարագիրն է: Նա ասել է նաև, թե արցախցիները սպասում են, որ ինչ որ մեկը կփրկի իրենց, բայց սահմանային անցակետը պետք է դաս լինի, ոչ ոք չի փրկի ու չի գա իրեց համար Ադրբեջանի դեմ պատերազմելու: Պետք է նկատել, որ Ալիևը ասում է դառը ճշմարտությունը՝ Արցախի համար ոչ ոք չի գնա Ադրբեջանի դեմ պատերազմի, հատկապես, եթե դա նշանակելու է պատերազմ Թուրքիայի դեմ: Այդպիսի պատերազմի կգնան նրանք, որոնք ցանկանում են ռեգիոնալ մեծ ապակայունացում, մեծ պատերազմ: Այդպիսի ցանկացողներ անշուշտ կան, օրինակ Իրանի կամ ՌԴ դեմ ճակատ բացելու հաշվարկով, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել է օրինակ Վրաստանի կառավարությունը:

Բնականաբար, թե Իրանը, թե Ռուսաստանը կանեն առավելագույնը, այդ ճակատը թույլ չտալու համար: Ալիևը սա հասկանում է լավ: Ըստ այդմ, նրա հոխորտանքը գուցե ունի առկա իրավիճակում առավելագույնս լայն ներքին սպառման էֆեկտ ստանալու միտում, որովհետև այդ հանգամանքը շարունակում է լինել Բաքվում Ալիևի իշխանության «անկյունաքարը»: Մյուս կողմից, Բաքվի ղեկավարը իր հայտարարություններով հնարավոր է «ստուգում» է այն սուբյեկտների տրամադրությունը, որոնք դեմ չեն լինի Ռուսաստանի և Իրանի «հրահրմանը»: Իսկ դա կարող է տեղի ունենալ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի միջոցով: Այդ դեպքում, Ռուսաստանը կամ ստիպված է լինելու դուրս գալ այնտեղից, որը կլինի թերևս նաև Հայաստանից դուրս գալու սկիզբ, և նույնիսկ վերջի սկիզբ, կամ մտնել պատերազմի մեջ՝ որևէ կերպ: Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, թե՞ վստահ է, որ ավելի աշխատող է լինելու Ռուսաստանի դուրս գալու տարբերակը, այսինքն՝ Արցախը ամբողջությամբ Բաքվին հանձնելու: Մոսկվան համենայն դեպս անում է հայտարարություններ, որոնք խոսում են հակառակի մասին: Եվ ավելին, Արցախի հանձնումը կարող է դառնալ Ռուսաստանի համար ոչ միայն Հայաստանում վերջի սկիզբ, այլ նաև ռուս-իրանական գործակցության: Բայց, այդ դեպքում Ալիևը խաղում է կրակի՞ հետ: Թերևս՝ ոչ:

Ալիևը իհարկե հազիվ թե հրահրի պատերազմ, գոնե առայժմ, քանի դեռ Ռուսաստանը ջախջախված չէ Ուկրաինայում: Ալիևը ներկայումս ձգտում է պարզապես իր հոխորտանքով բարձրացնել խաղադրույքը, ակնկալելով լռություն թե Մոսկվայից, թե Արևմուտքից, միաժամանակ օգտվելով Հայաստանի քաղաքական ղեկավարության հայտարարությունների հանգամանքից, ու ընդհանրապես նաև այն հանգամանքից, որ Հայաստանում գործնականում ամբողջապես խեղված է արտաքին դերակատարների պատասխանատվոության շրջանակի վերաբերյալ հասարակական-քաղաքական պատկերացումը և այդնշրջանակը գծելու մեթոդաբանական մոտեցումները: Այդ առնչությամբ, նա առայժմ զբաղված է «հիմք գցելով», այսպես ասած «ինժեներական աշխատանքով»: Երաշխիք չկա, որ նրա այդ աշխատանքը ունենալու է արդյունավետություն: Բայց, առայժմ չի նշմարվում այն, թե ինչը պետք է խանգարի Ալիևին: Փոխարենը նկատելի է, որ գործնականում ամեն ինչ նպաստում է նրա «հոխորտանքին»: Մյուս կողմից, «հոխորտանքը» հուշում է նաև, որ զուտ գործնական հողի վրա տեղի ունեցող զարգացումների առումով Ալիևը այնքան էլ հուսադրող իրողությունների առաջ չէ: Այսինքն, նա ունի խոսելու, բայց ոչ գործելու պարարտ միջավայր, այլապես չէր դիմի այդօրիակ բացահայտ հոխորտանքի, եթե ունենար գործելու հնարավորություն: Բուն խնդիրն այն է սակայն, որ, եթե Ալիևի հոխորտանքը վայելի միջազգային լոյալություն, ապա որևէ երաշխիք չի կարող լինել, որ վաղը նա չի գտնի նաև գործելու «ճեղք»: Հայաստանն ու Արցախը պետք է կանխեն այդ հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում