Saturday, 23 09 2023
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ
Այսօրվա փողոցը պահում է Փաշինյանին. նոր պիես չէ, վատ են խաղում

Ինչ գնով է հաղթել Էրդողանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին, այդ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Էրդողանը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթեց իր մրցակից Քըլըչդարօղլուին, հավաքելով 52 տոկոս քվե: Նրա մրցակիցը հավաքել էր 47 տոկոսից քիչ ավելի: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակությանը: Իսկ Էրդողանը սպասու՞մ է այդ աշխատանքի շարունակությանը, թե՞ օրինակ սպասում է «Նեմեսիս» գործողության մարտիկների հուշարձանի ապամոնտաժմանը, ինչպես Թուրքիայի նախագահի ընտրությունից առաջ հայտարարում էր այդ երկրի արտաքին գործերի նախարարը, հայտարարելով, թե Հայաստանն այդ քայլը չանելու դեպքում Թոււրքիան կձեռնարկի էլի քայլեր՝ օդային տարածքը հայկական ավիափոխադրողների համար փակելուց բացի:

Թե՞ Չավուշօղլուի այդ հայտարարությունը հենց նախընտրական էր, էրդողանյան քաղաքականության «ոգու» մեջ, որով նա փորձում էր առավելագույն ձայներ հավաքել իր մրցակցի համեմատ: Մյուս կողմից, որքան էլ Հայաստանը պատրաստակամ է շարունակել աշխատանքը հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, և որքան էլ այդ աշխատաանքը անշուշտ կարևոր է և Հայաստանը պետք է այն շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը Թուրքիայի համար այդուամենայնիվ կշարունակի լինել երրորդ երկրների հետ ավելի լայն խոսակցության, քննարկումների կամ հարաբերությունների առարկա և իհարկե այն պահանջները, որ Անկարան ներկայացնում է արձանի առնչությամբ, միտված են թերևս հենց այդ ուղղությամբ Թուրքիայի դիրքերը այսպես ասած թանկացնելուն:

Չի բացառվում իհարկե, որ Անկարան կարող է ունենալ կասկած կամ համոզում, որ Երևանում արձանի տեղադրումը ոչ միայն հայաստանյան գաղափար է, ինչի համար էլ ընդգծված կոշտությամբ և կտրուկ վարքագծով արձագանքելով դրան, այդ հանգամանքը դարձրեց հայ-թուրքական գործընթացի խաղարկման առարկա:Ընտրական բարդ խնդիրը հաղթահարած Էրդողանը կգա՞ այդ առումով ավելի հանդարտության դաշտ, թե՞ առավել ինքնավստահությունից ելնելով կփորձի էլ ավելի կոշտ քաղաքականություն վարել ընդհանրապես, այդ թվում նաև Հայաստանի ու Կովկասի հարցում: Այդ հարցի պատասխանը կախված է մի շարք գործոններից, որոնց մասին տեղեկություններն այսօր թերևս հրապարակային դաշտում չեն: Մասնավորապես, օրինակ շատ կարևոր է, թե Էրդողանն իր հաղթանակի համար արդյո՞ք պարտավոր է արտաքին որևէ դերակատարի, թե՞ ոչ: Կամ, ինչպես կկարողանա կառավարել Թուրքիայում շարունակվող փաստացի երկփեղկ հասարակական պատկերը, որքան կխորանա տնտեսական խնդիրների ծավալը: Այլ կերպ ասած, Էրդողանը պահել է իշխանությունը, բայց ինչ գնով՝ դեռ հարց է, իսկ այդ հարցի պատասխանից էլ կախված է լինելու նրա քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում