Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ է ներկայացրել և բորբոքում է կրքեր

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ը ներառում է Լեռնային Ղարաբաղը ձևակերպմանը, նշել է՝ ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է, ավելին՝ որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետև նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։

«Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է»,-ասել է Վարդանյանը։

Հանրաքվեի գաղափարը չի ողջունում ՀՀ իշխանությունը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վարդանյանի՝ հանրաքվե անելու գաղափարին, մեզ հետ զրույցում նշեց․ «Կներեք, ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, ես էլ պահանջում եմ, որ Ռուբեն Վարդանյանն այլևս այս թեմայով չխոսի, իրավունք ունե՞մ, ունեմ։ Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անելու հիմքերը և անհրաժեշտությունը սահմանված են ՀՀ օրենքներով, տարածվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, հետևաբար, այս հարցը համարում եմ ժամանակավրեպ և փակված։ Իսկ Արցախի գործող կամ նախկին պաշտոնյաները պատրա՞ստ են պատասխանատվություն վերցնել Արցախի ժողովրդի ճակատագրի համար, մինչ օրս եղել է՝ ոչ»։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանը քաղաքական հայտ է ուզում ներկայացնել և բորբոքում է կրքեր․«Մի օր Արցախում ես իշխանություն, մի օր էստեղ, մի հատ կողմնորոշվիր, մի չորս ամիս պետնախարար ես աշխատում, պետք է ընդհանրապես կողմնորոշվել՝ ով ես: Իր նպատակը Արցախը չի»:

Հայկ Սուքասյանը նաև հարցադրում արեց. «Այսքան ժամանակ ի՞նչ է ասել Ռուբեն Վարդանյանը, որ իրականությանը մոտ է եղել: Ի՞նչ է ասել, որ, օրինակ, եղել է Հայաստանի, Արցախի ուժերի շրջանակներում, ի՞նչ է ասել, որը հաշվի է առել ներկա աշխարհաքաղաքական իրողությունները, Հայաստանի այս թուլացած վիճակը: Նա դնում է Հայաստանի և Արցախի ուժերից վեր, ինչ-որ տիեզերական մասշտաբի հարցեր ու ասում՝ բա ինչի՞ չես կարողանում լուծել:
Շառլ Միշելն ասել է, որ Ադրբեջանը պետք է նստի Արցախի հետ բանակցելու, սա Արցախի համար լավագույն հնարավորությունն է: Հիմա ես իրեն հարց եմ տալիս՝ ինչու ինքը, Արցախի իշխանությունները պաշտոնապես չեն դիմում Շառլ Միշելին: Նախ, շնորհակալություն հայտնեն, որ այս ծանրագույն վիճակում Արցախին որպես սուբյեկտ հաշվի են առնում: Բայց նաև պահանջեն, որպեսզի Միշելի հովանու ներքո կազմակերպվի Արցախ-Ադրբեջան երկխոսությունը: Ինչու ինքը դա չի անում:
Ենթադրենք, Հայաստանի վիճակը շատ ծանր է, չի կարողանում ինքնորոշման իրավունքը պահանջել, ենթադրենք ըստ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի իշխանությունը դավաճան է, հիմա դրան զուգահեռ կա հնարավորություն, որի մասին ասել է Միշելը: Ես ուզում եմ իմանալ՝ ինչու չեք օգտվում դրանից: Թե Հայաստանն ինչ է անում, գլուխը պատին է տալիս, թե այլ բան, ձեզ ի՞նչ: Ձեզ Միշելը հաղթաթուղթ տալիս, ինչու դրանից չեք օգտվում: Նշանակում է իրենց նպատակն այն չէ, ինչի մասին ասում են»,-ասաց Հայկ Սուքիասյանը:

Նա հավելեց, որ եթե Արցախի իշխանությունները այդ հնարավորությունի չօգտվեցից, լինելու են իսկական ոճրագործ և հակապետական. «Եթե հանկարծ նրանք այդ հնարավորությունը բաց թողեցին, ես որպես ՀՀ քաղաքացի և կուսակցության ներկայացուցիչ, նախաձեռնելու եմ Արցախի իշխանությունների հանձնումն Ադրբեջանին: Ռադներդ քաշեք, եթե այդ հնարավորությունը չօգտագործեցիք: Հերիք է այդտեղից անասնական ձայներ հանել»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, Սուքիասյանն ասաց. «Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից կարո՞ղ է որևէ որևէ տարածք որևէ պետության կազմում ճանաչել կամ չճանաչել: Ենթադրենք Հայաստանը որոշի, որ Արցախը Իտալիայի տարածք է, ունի՞ այդ իրավունքը, չունի: Հայաստանը դա չի էլ արել: Հայաստանի շուրջ ստեղծվել է ծանր իրավիճակ, Հայաստանին ասել են՝ դու չդելիմիտացված ես: Հիմա Հայաստանը կարողացել է գոնե այդ բևեռների մոտ կորզել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը: Սա Հայաստանի համար շատ կարևոր է, բայց Արցախի հարցը մնացել է: Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը մնացել է և դա ընդունվել է միջազգային հանրության կողմից; Հիմա Արցախի իշխանություններն ինչու դա չեն վերցնում և գնան բանակցելու: Իրենց ասել են՝ դուք միջազգային հարաբերությունների սուբյեկտ եք, նստեք, բանակցեք: Հիմա դուք գնացել Միշելի ոտքերից կախվեք, ասեք՝ մեզ տար բանակցելու: Այ դա կլինի Արցախի համար իսկական պետական մտածողություն, Արցախի փրկության համար լավագույն քայլ:

Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի նպատակը Արցախին վնասելն է, որովհետև եթե իրենք Հայաստանին վնասեցին, Արցախ չի լինելու»,-ընդգծեց Հայկ Սուքիասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում