Թուրքիայում հասարակությունը երկփեղկված է, առաջիկայում սպասվում են ցնցումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
Գանտահարյանի խոսքով` Թուրքիայի ներդրումային քաղաքականության հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է, Նահանգներից կախվածությունը ավելի կմեծանա. «Անկարա-Ռուսաստան ռազմավարական գործընկերության մերձեցումը առաջիկայում կխախտվի: Թուրքիայի երկփեղկված հասարակությունը խաղաքարտ է ԱՄՆ-ի համար, որն էլ կճնշի Անկարային»: