1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Պատմական այս կարևոր թեման «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկվել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի հետ:
Սուքիասյանը հիշեցրեց, որ Բաթումի պայմանագիրը փաստում է հայկական անկախ պետության ստեղծումը, դրանով է սկսվել ՀՀ ճանաչման գործընթացը . «Բաթումի պայմանագրով սահմանված տարածքով միանշանակ Հայաստանը չէր կարող կենսունակ լինել: Խատիսյանի ստորագրած պարտավորագրով թուրքերը պահանջներ էին դրել, որից առանցքայինը որևէ հարաբերություն չունենալ Անտանտի հետ: Պատմականորեն միշտ գտնվել ենք երկու տերությունների բախման կիզակետում: Այսօր էլ ՀՀ-ից կան պահանջներ, որոնցից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է: Այսօր ծայրահեղ պահանջները չեն նպաստում համընդհանուր խաղաղության հաստատմանը»: