
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին Առաջին Հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր էջ է Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի քաջության և վճռականության մասին։ Մաղթում եմ մեր ընկերներին հետագա առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։