Thursday, 05 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառավարության գործունեության և տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իմ հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ, հայրենափրկության անվամբ ներկայացվող քաղաքական գործընթացների տակ քողարկված հայտարարություններ:

Դրանցից որոշների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակները բացարձակ տեղեկացված չեն պետական կառավարումից, պետական համակարգից և այս կամ այն գործընթացին պետության միջամտության հնարավորություններից ու սահմանների թույլատրելիությունից, Արցախում ստեղծված իրավիճակից, որևէ դերակատարություն չունեն այդ իրավիճակից բխող խնդիրները մեղմելու գործում և նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած վիճակում բանջարեղեն լուսանկարելն ու դրանք սոցիալական ցանցերով հրապարակելն է:

Ես բազմիցս եմ հայտարարել, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը պետք է լինի հանդուրժող ու քննադատության մտավախությունից զերծ, բայց դա չի նշանակում, որ ճշմարտությունը չներկայացնելով կամ զրպարտանքները չհերքելով՝ պետք է թույլ տանք միասնականություն և համախմբվածություն քարոզող ոմանց ապատեղեկատվությամբ շեղելու կամ թունավորելու հասարակությանը: Այդ նպատակով առաջիկա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ վերջին երեք ամսում կառավարության կողմից կատարված աշխատանքները և մի շարք գործընթացների վերաբերյալ իմ գնահատականները, դրա շրջանակում կանդրադառնամ նաև վերոհիշյալ հայտարարություններին:

Միաժամանակ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ստեփանակերտում և հեռավոր գյուղական համայնքներում ապրող մեր բազմաթիվ այն հայրենակիցներին, ովքեր զգալով կառավարության կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքները, կանգնել են մեր կողքին և իրենց ակտիվ ներգրավվածությամբ ու ամենօրյա աշխատանքով նպաստում են կառավարության գործունեության ընթացքում թույլ տրվող թերություններն ու բացթողումները շտկելուն, իրենց կարգապահությամբ ու բարեխղճությամբ օրինակ են ծառայում մյուսների համար:

Շնորհակալություն եմ հայտնում Հանրային խորհրդի անդամներին հանրությանը հուզող հարցերը պարբերաբար մեզ ներկայացնելու և դրանց լուծմանն աջակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին, ովքեր իրենց վիշտն ու խնդիրները թողած՝ սրտացավորեն կանգնել են կառավարության կողքին և անձնուրաց նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և հոգատարությամբ են վերաբերում սեփական երկրին ու ժողովրդին՝ սատար ու աջակից լինելով ցանկացած իրավիճակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում