Thursday, 07 12 2023
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար
18:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ինչի է պատրաստվում Բաքուն. Ալիեւի նոր արտահերթը
Որպեսզի ես չասեմ նախկին-ներկա, ընդամենը կհամեմատեմ՝ փոփոխությունները շատ մեծ աստիճանի են. Բագրատյան
Ափսոսում եմ, տկն Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ՝ լինեմ, բայց սփոփվում եմ՝ հակահերոսն եմ
Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կազմակերպողներն են գործել ադրբեջանաթուրքական շահերից. ԱԺ փոխնախագահ
Հայհոյանքով չխոսել. վարքագծի 71 կանոն կա բարձրաստիճան պաշտոնյաների համար
17:45
ԵՄ-ն մտադիր է կայուն հարաբերություններ կառուցել Պեկինի հետ․ մեկնարկել է ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը
17:30
Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի

Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը նվազել է 17%-ով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն աշխարհում շուրջ 2,3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 15 հազարը մահացել է։ Մահացությունների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 17%-ով, ախտահարման դեպքերի թիվը՝ 21%-ով: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են վարակման 2 290 351 դեպք և 14 985 մահ։ Այս ժամանակամիջոցում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 462 726: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն (256 909), Ճապոնիան (164 367), Բրազիլիան (146 105) և Ավստրալիան (125 992): Ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 4 135: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (1 206), Ֆրանսիան (810), Իսպանիան (745) և Ռուսաստանը (663):

ԱՀԿ-ի լրատվական տեղեկագրի համաձայն՝ 28 օրվա ընթացքում, դրան նախորդող չորս շաբաթվա համեմատությամբ, վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից երկուսում՝ Աֆրիկայում (11%-ով) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (38%-ով): Մյուս տարածաշրջաններում նկատվել է այդ ցուցանիշի նվազում։ 28 օրվա ընթացքում մահացության դեպքերն աճել են Աֆրիկայում (6%-ով), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ( 9%-ով), Ամերիկայում (21%-ով) և Հարավ-արևելյան Ասիայում (61%-ով):

Քովիդի պատճառով արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը բնորոշել է որպես համավարակ։ Ըստ կազմակերպության կայքում 2023 թվականի մայիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 895 075 դեպք, մահացել է 6 935 889 մարդ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում