
Մեկ զոհ, յոթ վիրավոր․ Արտաշատից դեպի Գառնի մրցումների մեկնող պատանի մարզիկները վթարի են ենթարկվել:
Նախնական տվյալներով` խոսքը 14-15 տարեկան ըմբշամարտիկների թիմի մասին է։ Sputnik Արմենիա հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից ասացին, որ մահացել է երեխաների մարզիչներից մեկը, որը նաև նրանցից մեկի հայրն էր:
Մարզիկներից երկուսի վիճակը ծանր է, վիրավոր է նաև վարորդը ու էլի չորս հոգի: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում։