Wednesday, 04 10 2023
«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ում արձանագրածն անվանել է խեղաթյուրված նկարագրություն
00:30
Դոնալդ Թրամփ. Նախագահի իմ ամբողջ ուշադրությունը Ամերիկան ​​կրկին մեծացնելն է, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ երկիրը ձախողվում է, մեզ չեն հարգում աշխարհում
Ռուսաստանն էս ինչ նեղն է, որ դիմում է էս անպատիվներին․․․
00:00
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին
23:30
ԱՄՆ սենատորն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Իջևանի երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վթարի է ենթարկվել
Հայտնաբերվել է ընտանիքին ուղղված երկտող
Ադրբեջանի «հայ» պարետը․ Լրտեսության «ալիևյան մոդելը» աշխատեց արդյունավետ
ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների արգելափակումը կհարվածի ժողովրդավարական սկզբունքներին. Զախարովա
Ո՞վ է դավաճանել Հայաստանը՝ ԵՄ-ն, թե ՌԴ-ն․ Գաղտնի բանակցություններն ու լրտեսական «խաղերը»
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Իսպանիայում․ Էրդողանը մտնում է խաղի մեջ
Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են անվտանգային հարցեր
ԱՀԿ գրասենյակի տնօրենն Ավանեսյսանի հետ հանդիպմանն անդրադարձել ՀՀ-ում երկարաժամկետ ծրագրերի հնարավորություններին
Ֆրանսիան հրում է սայլը. ինչ կանի Հայաստանը ֆրանսիական «զենք ու զրահ» ստանալու համար
Այլ երկրներ պետք է հետևեն Ֆրանսիային ու հզորացնեն ՀՀ անվտանգային համակարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր
Ալիևի Գրանադա չգնալը Հայաստանի համար պարունակում է և վտանգներ, և հնարավորություններ
Գրանադայի տապալումից հետո Հայաստանը պետք է դիտարկի Իրանի առաջարկը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:30
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
«Քվանտ» վարժարանի սանը հաղթել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում
21:10
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների
20:50
Տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը․ Ռայիսի
20:40
Հռոմում և Միլանում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող զբոսաշրջային Roadshow
20:30
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

Շարլ Միշելի «փոխհասկացվածության» ակնկալիքն ու հայ զինվորների «անհասկանալի» առևանգումը

Ադրբեջանը ձերբակալել է երկու հայ զինծառայողների, նրանց որակելով դիվերսիոն ներթափանցման փորձ կատարողներ, իսկ գործնականում՝ առևանգելով նրանց միջդիրքային տարածքում, երբ նրանք սնունդ էին տեղափոխում հայկական զինուժի դիրքերից մեկը: Հայաստանի ՊՆ-ն նախօրեին հայտարարեց, որ դիրքերից մեկը սնունդ տեղափոխող երկու զինծառայողների հետ կորել է կապը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք գտնվում են Ադրբեջանում, ինչը նշանակում է, որ Բաքվի զինուժը առևանգել է մեր զինվորներին: Մոլորվելու տարբերակը թերևս չի կարող աշխատել, քանի որ միջդիրքային տարածքում հայտնաբերվել է մեքենան, որով նրանք տեղափոխում էին սնունդ: Նաև բացառվում է դիվերսիոն վարկածը, որ առաջ է մղում Բաքուն, քանի որ մեքենայում հայտնաբերվել է նաև մեր զինվորներից մեկի զենքը:

Դիվերսիայի գնացողը իր զենքը չի թողնի մեքենայում: Առևանգման փաստը թերևս չի հարուցում կասկած: Եվ այդ համատեքստում կասկած չի հարուցում և այն, որ Բաքուն այդպիսով փորձում է ստեղծել «հայելային» պատկեր այն միջադեպի առնչությամբ, որ Հայաստանի տարածքում արձանագրվեց շաբաթներ առաջ՝ Նախիջևանից երկու ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումով: Նրանք իհարկե հայտնաբերվելուց հետո ներկայացել էին իբրև մոլորվածներ, թեև նրանցից մեկը սպանել էր Կապանի կոմբինատի պահակին: Ադրբեջանը փորձում է ստեղծել այդ միջադեպի «հայելի» և այդ կերպ լուծել փոխանակման խնդիր: Իսկ այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հայտարարությունը, որ արել էր ԵԽ նախագահ Շարլ Միշելը Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպումից հետո: Նա ասել էր, թե քննարկել են նաև գերիների վերադարձի հարց՝ մարդասիրական համատեքստում, և ակնկալում է շաբաթների ընթացքում այդ հարցի լուծում: «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել», հայտարարել է Միշելը: Ինչպես նկատեցի հենց այդ հայտարարությանը հաջորդած անդրադարձերից մեկում, «մոլորված անձինք» Հայաստանը կարծես թե չունի, ունի Ադրբեջանը՝ իբրև մոլորվածներ, որոնցից մեկը նաև մարդ է սպանել՝ ՀՀ քաղաքացի:

Շարլ Միշելը չէր կարող չիմանալ այդ մասին, բայց իմանալով դա, նա փաստացի օրակարգ է բերում մարդասպան «մոլորյալների» խնդիրը գերիների վերադարձի մարդասիրական հարցի համատեքստում, փաստացի անհամարժեք խնդիրը բերում է մարդասիրական դաշտ, այն դեպքում, երբ գործ ունենք ակնհայտորեն քրեական տիրույթի հետ: Ըստ ամենայնի, Երևանը այդքան էլ համաձայն չի եղել Միշելի «փոխհասկացվածության անհրաժեշտության» ակնկալիքի հետ, ինչը համենայն դեպս կլիներ Հայաստանի միանգամայն տրամաբանական դիրքորոշում, հաշվի առնելով սպանության հանգամանքը, որ կատարել է «մոլորված» ադրբեջանցին: Եվ ահա, իրականացնելով հայ զինվորների առևանգում, Բաքուն թերևս ապահովում է «փոխհասկացվածության» միշելյան ակնկալիքի հիմք՝ ձգտելով առևանգված հայ զինծառայողներին ներկայացնել դիվերսիայի փորձ կատարողներ, հետևաբար բերել այդ ամենը քրեական դաշտ և այդ կերպ ստեղծել այն «փոխհասկացվածության» հիմքը, որի անհրաժեշտության մասին Շարլ Միշելը խոսել էր Բրյուսելից հետո: Միևնույն ժամանակ, միշելյան «փոխհասկացվածության» խնդրից զատ, այստեղ կա թերևս հասկանալու խնդիր, թե ինչպե՞ս է Բաքվին հաջողվել առևանգել հայ զինծառայողներին, որոնք սնունդ են տեղափոխում հայկական զինուժի մի կետից մյուսը: Նրա՞նք են թերացել ու խախտել անվտանգության անհրաժեշտ կանոնները, թե՞ նրանց այդ հանձնարարություն տվողները, կամ այլ պատասխանատուներ, որոնք պետք է ապահովեն : Այդ իրավիճակը հասկանալու անհրաժեշտությունն ինքնին կարևոր է նաև այն ֆոնին, որ առ այսօր հանրության համար կարծես թե այդքան էլ հասկանալի չէ այն, թե ինչպե՞ս էին Հայաստանի տարածքում մի քանի կիլոմետր խորացել երկու ադրբեջանցիներ, հայտնվել բնակավայրերում, անգամ առնչվել բնակիչների հետ, մարդ  սպանել, և ի վերջո բռնվել ոչ թե իրավապահ համակարգի, այլ բնակիչների միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում