Այսօր Արցախը այն վիճակում չէ, որ ինչ-որ մեկը որոշում կայացնի ու արգելափակի, այն վիճակն է, որ ցանկացած պահին հասարակությունը կարող է խնդիրը դնել պետության առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սամվել Բաբայանը:
Բաբայանի խոսքով` Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իրենց չի վերաբերվում. «Բոլոր ուժերը, ովքեր վերջին 23 տարիներին կառավարում են Հայաստանն ու Արցախը` ես խանգարում եմ: Պարտված պատերազմը վերցրել ու ձեզ բերել եմ հաղթանակ: Որոշները կռիվ են տալիս, որովհետև գիտեն` դավաճանության համար կդատվեն»: