
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հարմար պահին» կխոսի։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցից որոշ ժամանակ է անցել։ «Բայց ես մտադիր եմ հարմար ժամանակ կրկին խոսել Պուտինի հետ»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը պետք է լինի արդար խաղաղության նախերգանք։ Շոլցը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա «սառը խաղաղության» անթույլատրելիությունը։ Մասնավորապես, մի սցենար, որով ներկայիս ռազմաճակատը կդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի նոր «սահմանը»։
Ինչպես նշել է Շոլցը, Գերմանիան կշարունակի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ կխուսափի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունից։