Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

CNN-ին տված հարցազրույցում Պուտինը խոսել է իր և Մեդվեդևի փոխհարաբերությունների մասին

Երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Լարի Քինգին, որը նրա հայտնի թոք-շոուի վերջին հարցազրույցներից է, քանի որ հաղորդումը շուտով փակվելու է:
Պուտինի հետ հարցազրույցը ցուցադրվելու է վաղը, սակայն CNN-ի կայքում տեղադրվել են մի քանի դրվագներ այդ հարցազրույցից: Մասնավորապես՝ Պուտինը խոսել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին ԱՄՆ հետ ստորագրված պայմանագրերի վավերացման մասին` նշելով, որ եթե դրանք չվավերացվեն, ապա Ռուսաստանը ստիպված կլինի զարգացնել միջուկային սպառազինությունների ծրագիրը: «Դա մեր ընտրությունը չէ,- ասել է Պուտինը,- սակայն մենք ստիպված կլինենք անել դա, եթե չկարողանանք համաձայնության գալ (ԱՄՆ հետ)»: Ըստ ՌԴ վարչապետի՝ չվավերացնելով այդ պայմանագիրը, ԱՄՆ-ն կանտեսի իր իսկ շահերը: Իսկ առանց այդ պայմանագրի Ռուսաստանը ստիպված զինվելու է ընդդեմ «նոր սպառնալիքների»` կապված Եվրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու ԱՄՆ ծրագրերի հետ:
ՌՀՍ-2 կոչվող պայմանագիրը, որը նախատեսում է միջուկային սպառազինությունների զգալի կրճատում, 2010 թ. ապրիլի 8-ին ստորագրվել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների կողմից: Սակայն այս պայմանագիրը դեռ չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:
Մեկնաբանելով WikiLeaks կայքում հայտնված այն տեղեկությունը, համաձայն որի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը, մի փաստաթղթում խոսելով Ռուսաստանի ժողովրդավարացման մասին, ասել էր, թե ռուսաստանյան ժողովրդավարությունը վերացել է, իսկ իշխանությունը կենտրոնացել է անվտանգության ծառայությունների ձեռքում, ՌԴ վարչապետը խորհուրդ է տվել չմիջամտել Ռուսաստանի ժողովրդի կայացրած որոշումներին: Խոսելով ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ իր հարաբերությունների և 2012 թ. նախագահական ընտրությունների մասին՝ Պուտինն ասել է, որ իրենք երկուսով կհամաձայնեցնեն որոշումը հաջորդ նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Տեսնենք, մինչև ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա»,- ասել է վարչապետը: Մեկնաբանելով այն հայտարարությունները, թե Մեդվեդևն իրական իշխանություն չունի երկրում, Պուտինն ասել է՝ «դրանով փորձում են վարկաբեկել մեզանից մեկին»:
Մեկնաբանություններն ու մեջբերումները վերցված են CNN-ի, РБК-ի և РИА-Новости-ի կայքերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում