Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը (Չեխիա, Պրահա):

Պարոն Առաքելյան, Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ պատրաստ է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Մասնավորապես նշվել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի հետ պատրաստ է բանակցել համաձայնագրերի շուրջ, որոնք ուղղված են անվտանգության երաշխիքներ տրամադրելուն։ Ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում, որ նման բանակցություններ լինեն նաև Հայաստանի հետ։

-Նախևառաջ պետք է նշել, որ գոյություն ունեն անվտանգության երաշխիքների պայմանագրի տարբեր տեսակներ՝ սկսած քաղաքական ազդեցությունից ու զենք գնալու հնարավորությունից, վերջացրած ուղղակի ռազմական մասնակցությունը։ Ֆրանսիան արդեն այսօր մի շարք արևմտյան երկրների հետ միասին՝ մեծ աջակցություն է տրամադրում Ուկրաինան՝ թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական։ Տվյալ պարագայում, երևի թե խոսքը գնում է ավելի խորացված համագործակցության մասին։ Հիշեցնեմ նաև, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի հանդեպ նման պարտավորություն արդեն վերցրել է իր վրա՝ այսպես ասած Բուդապեշտյան հռչակագրով, որի տակ ժամանակին, որքան էլ ծիծաղելի հնչի,  իր ստորագրությունն է դրել նաև Ռուսաստանը։ Այսօր, երբ Միացյալ Նահանգները ֆինանսական ու ռազմական սատարում է ցույց տալիս Ուկրաինային, առաջին հերթին  կատարում է իր իսկ ժամանակին ստանձնած պարտավորությունները։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Ֆրանսիան կամ արևմտյան մյուս երկրները Հայաստանին նման  առաջարկ չեն անում, ապա պետք է նշել, որ ցավոք սրտի, դա մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետևանքն է։ Ինչ-ինչ պայմաններից ելնելով, բայց փաստացիորեն  մենք այսօր համագործակցում ենք, դաշնակցում ենք  մի պետության հետ, որն իրեն դրսևորում է իբրև արևմտյան երկրների թշնամի։ Ոչ միայն դրսևորում է, այլ ուղղակիորեն պատերազմ է սկսել Եվրոպայի կենտրոնում, գործը հասնում է նաև  նրան, որ սպառնում է ատոմային ռումբով։ Նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկ է ուղղվել Հայաստանին՝ ժամանակակից զենք ու սպառազինություն միայն այն պայմանով, որ Հայաստանը հեռանա ՌԴ-ի կողմից ստեղծված դիկտատորական օղակից։ Բայց մեր իշխանավորները շարունակում են Ռուսատսանի հետ կապված հույսեր փայփայել և իմ կարծիքով՝ պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ։

-Կարծում եք միայն Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը խանգարու՞մ է ռեալ անվտանգային երաշխիքներ ստանալ։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, ի՞նչ դռներ են բացվում։

-Բնականաբար խնդիրը միայն մեր ՀԱՊԿ անդամակցությունը չէ։ Հայաստանն այսօր ընդրկված է  Ռուսաստանի կողմից  ստեղծված բազմաթիվ այլ կազմակերպությունների մեջ։ Ռուսաստանի հետ միասին ընդհանուր տնտեսական գոտում ենք, ՌԴ-ն այսօր ակտիվորեն այդ գործոնն օգտագործում է, որպեսզի խուսափի արևմտյան պատժամիջոցներից։ Արևմուտքն ու Միացյալ Նահանգները դա շատ լավ տեսնում են։ Արևմուտքի ու Հայաստանի միջև որևէ լուրջ տնտեսական համագործակցության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ Հայաստանը հեռվանա այդ բոլոր կառույցներից, պարզ ու միանշանակ հայտարարի դեպի արևմուտք վերցրած կուրսի մասին։ Համոզված եմ՝ միայն այդ քայլից հետո, արևմուտքն իր վրա կվերցնի այն պարտականությունները, որոնց կատարման դեպքում Հայաստանի երկինքը միշտ պարզ կմնա։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա նույն արևմուտքն արդեն Կոսովոյի տարբերակով բացատրել է, որ գոյություն ունեն լուծման տարբեր եղանակներ։ Դրա համար մեզ կողմից պահանջվում է կամք ու պատրաստակամություն, որպեսզի մենք կարողանանք լքել  ռուսական կայսրություն անունով «Տիտանիկը», որն արդեն կիսով չափ սուզված է  ջրի մեջ։ Իսկ այսօր ցավոք սրտի,  մասնակցելով Մոսկվայում տեղի ունեցող ռազմահանդեսներին, ակնկալում ենք մեծ օգնություն ու երաշխիքներ արևմուտքի կողմից. դա պարզապես ծիծաղելի է։

 -Պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն, օրինակ, քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Որո՞նք կարող են լինել Երևանի ակնկալիքները ու արդյոք դրանք չեն բախվի մոսկովյան «արգելափակումներին»։

-Այո, մենք շարունակ արևմտյան երկրների տարբեր ներկայացուցիչների հետ քննարկում ենք հնարավոր հարաբերությունների զարգացումը, ընդլայնումը, բայց սթափ գիտակցենք՝ այդ ամենը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ հեռանանք Ռուսաստանից ու դիամետրալ այլ ուղղությամբ շարժվենք։ Եթե այդ գործողությունը տեղի չունենա, ապա մենք բնականաբար կբախվենք Ռուսաստանի կառավարության շահերի հետ, որոնց մեջ գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ արևմուտքի կողմից ռազմական ներկայություն Հայաստանում, քանի որ Հայաստանը Կրեմլի կողմից դիտարկվում է իբրև սեփականություն։ Այդ քաղաքականությունը  վարել են տարիներ շարունակ, վարում են նաև այսօր, կշարունակվի այնքան ժամանակ՝ ինչքան գոյություն կունենա ռուսական կայսրությունը ներկա վիճակով։

– Հաճախ ենք լսում արևմտյան «երկակի ստանդարտների» մասին դժգոհություններ Հայաստանից։ Երբ, օրինակ, Ուկրաինայի պարագայում կան հստակ հասցեական հայտարարություններ, պատժամիջոցներ, բայց Հայաստանի դեպքում միայն կոչեր։ Մինչդեռ Հայաստանը՝ ունենալով այդպիսի մեծ կախվածություն Ռուսաստանից փորձում է գոնե միջազգային հարթակներում դիրքավորվել քաղաքակիրթ աշխարհի կողքին։ Ինչու՞ Հայաստանի քայլերը չեն գնահատվում։

-Դիվանագիտական քայլերն արժեք չունեն, եթե ՀՀ իշխանություններն այլ բովանդակությամբ գործողություններ են անում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մասնակցեց Պուտինի կողմից կազմակերպված այս տոնահանդեսին կամ օրինակ Հայաստանում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց  միջոցով Ռուսաստանը կարողանում է որոշ չափով շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Բացի այդ՝ Երևանի կենտրոնում մեկ կիլոմետրանոց ռուսական դրոշ է ծածանվում։ Այդ ամենը քայլեր են, որոնք կարող են ջուրը նետել այն բազմաթիվ ջանքերը, որն արվում է դիվանագիտական կորպուսի կամ սփյուռքյան կազմակերպությունների կողմից, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից։ Խնդիրը մեր մեջ է, մենք ինքներս պետք է կարողանանք այդ ընտրությունը կատարել, տարբերել լավը վատից, ընտրել այն ճանապարհը, որը մեր ժողովրդին այս աղետից դուրս կհանի՝ հանուն մեր երկրի ու մեր երեխաների ապագայի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում