Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

 Պարոն Ղազարյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ խնդրելով օգնել Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած, Հայաստանի քաղաքացու սպանած և ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների վերադարձի հարցում։ Նա հայտարարել է, որ գերի ընկած ադրբեջանցի զինվորների դեմ Հայաստանի կողմից ստեղծված հայցը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ ՄԱԿ-ը կմիջնորդի։

Այստեղ միջազգային մարդասիրական իրավունքը կիրառելի չէ, որովհետև մարդասիրական իրավունքը վերաբերում է պատերազմական գործողություններից հետո ռազմագերիներին հայրենադարձնելուն: Այստեղ ոչ պատերազմական գործողություններ են եղել, ոչ էլ ռազմագերի է եղել: Նրանք անձինք են, որոնք կատարել են հանցագործություն և դատապարտվել են: Այսինքն վերադարձնելու մեխանիզմը ոչ թե նրանց հայրենադարձնելն է, այլ նրանց արտահանձնելն է՝ պայմանով, որ իրենց պատիժը շարունակեն կրել Ադրբեջանում, ինչպես Ռամիլ Սաֆարովն էր: Այսինքն՝ մենք վավերացրել ենք եվրոպական կոնվենցիան, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Մինսկի կամ Քիշնևի կոնվենցիայով է կարգավորվում, որ ցանկալի է, որ կալանավորներն իրենց պատիժը կրեն իրենց հայրենիքում: Եթե Հայաստանը համաձայնի, կարող է ոչ թե հայրենադարձնել, այլ նրանց արտահանձնել Ադրբեջանին՝ պայմանով, որ նրանք շարունակեն պատիժը կրել Ադրբեջանում: Բայց Ադրբեջանն այդ մեխանիզմը չի ուզում, նա բարձրացնում է հայրենադարձնելու մեխանիզմը՝ համարելով, որ նրանք չեն կատարել հանցագործություն, այլ ուղղակի ռազմական գործողությունների արդյունքում գերի են ընկել, ինչը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանը չի կարող այդ մարդկանց արտահանձնել, որովհետև այստեղ կան տուժողների իրավունքները: Եթե Հայաստանը որոշի նրանց հանձնել, տուժողների իրավունքն է խախտվում: Պարզ է, որ նրանք ազատ են արձակվելու, ինչպես Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքում:

Բնականաբար, Հայաստանը չի վերադարձնի նրանց, իսկ եթե այդուհանդերձ որոշի պատիժն Ադրբեջանում կրելու պայմանով վերադարձ կազմակերպել, պետք է տուժողների իրավունքները հարգի: Եթե տուժողները դեմ եղան, Հայաստանը, բնականաբար, դա չի անի:

Տուժողները, բնականաբար, դեմ կլինեն՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել:

Դե իհարկե: Ուրիշ բան, որ անձը, ասենք, 15 տարվա պատժի 12-13 տարին կրել է, տուժողները  համաձայն լինեն, կամ տռուժողների վնասը հատուցել է: Մենք ունենք կոնկրետ իրավական չափանիշներ, այդ թվում միջազգային չափանիշներ, որոնց պետք է բավարարելն: Առաջին հերթին տուժողները պետք է համաձայն լինեն, տուժողների վնասը պետք է հատուցվի: Հասկանալով դա Ադրբեջանը ոչ թե իրավունքի այդ ճյուղով է մոտենում, այլ ընդհանրապես ուզում են ասել, որ այդ բոլոր քրեական գործերը կեղծ են, նրանք Հայաստանում ոչ մեկին չեն սպանել, որ զինվորները մոլորվել են և նրանց նկատմամբ կեղծ քրեական գործեր են սարքել: Բայց կա դատական ակտ, որը պետք է հարգել:

Ադրբեջանը որքանո՞վ կարող է հաջողել:

Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, ես վստահ եմ, որ կմերժվի:

Իսկ եթե արտահանձնման պահանջ ներկայացրեր Ադրբեջանը, հնարավոր էր, որ այն բավարարվե՞ր:

Եթե արտահանման պահանջ լիներ, դա էլ մի առանձին պրոցես է: Օրինակ, պետք է Ադրբեջանի գլխավոր դատախազը տար երաշխիք, որ նրանց ազատ չեն արձակի, ինչպես դա եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում, երբ Ադրբեջանը տվել էր այդպիսի երաշխիք, բայց դրժեց: Ես վստահ եմ, որ այստեղ հայրենադարձման հիմք չկա, որպեսզի այստեղ միջազգային մարդասիրական հիմք կիրառվի,  իսկ եթե քրեական դատավարության օրենսգրքով նայենք պատժի հետագա կրումն իր հայրենիքում շարունակելու հիմքով, այստեղ Հայաստանը կաշկանդված կլինի տուժողների իրավունքներով, և չեմ կարծում, որ կոտնահարի այդ իրավունքը և այդ անձանց կհանձնի: Նույնիսկ եթե արվում է ռազմագերիների փոխանակման կոնտեքստում, որը չի բացառվում, բայց այդ դեպքում կրկին Հայաստանը պետք է հաշվի նստի տուժողների իրավահաջորդների իրավունքների հետ:

Ինչ վերաբերում է մյուս ադրբեջանցուն, որը մարդ չի սպանել, նրա դեպքում էլ կա երեք ճանապարհ: Հայրենադարձումն իհարկե, բացառվում է, երկրորդը, եթե արդեն դատապարտվել է սահմանը ապօրինի հատելու համար, կարող է արտահանձնվել Ադրբեջանին, որ իր պատիժը կրի հայրենիքում, որը հնարավոր է, և երրորդ ճանապարհն այն է, որ եթե դեռ չի դատվել, բայց նախաքննության փուլում է, կարող են հանձնել՝ պայմանով, որ Ադրբեջանում քրեական հետապնդման կենթարկվի: Ես, իհարկե, բացառում եմ, որ Ադրբեջանը դա կանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում