Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

«Միջանցքի» ծուղակը

Հայաստանում լայն արձագանք գտավ ԵԱՏՄ վեհաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև այսպես ասած բանավեճը, երբ «զանգեզուրյան միջանցք» ձևակերպումն օգտագործած Ալիևին հակադարձեց Հայաստանի վարչապետը, ընդհատելով ՌԴ նախագահ Պուտինի խոսքը: Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե կա որևէ միջանցք, բացի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքից, իսկ Հայաստանը պատրաստ է բոլոր հաղորդուղիների բացման, սակայն մենք դրա բանաձևը դիտարկում ենք «հայկական խաչմերուկի» շրջանակում: Այստեղ սակայն կա մեկ այլ, կարևոր, թերևս կարևորագույն հարց, որի վերաբերյալ Հայաստանում կամ չի խոսվում, կամ՝ խիստ հազվադեպ:

Տեսարանային իմաստով յուրաքանչուրը կարող էր ԵԱՏՄ վեհաժողովի այդ դրվագում գտնել իրեն գոհացնող որևէ բան, ըստ քաղաքական ճաշակի կամ հայացքի, սակայն Հայաստանի համար թերևս տեղի է ունենում խորքային առումով վտանգավորը՝ մենք հայտնվում ենք «միջանցք-չմիջանցք» ձևակերպումների ծուղակում, ըստ էության հեռանալով հարցի ու խնդրի էությունից, որը իրականում Հայաստանի հանրապետության առաջ կանգնած թերևս լրջագույն խնդիրներից մեկն է, եթե ոչ գերխնդիրը: Խոսքը Սյունիքի հաղորդակցային աշխարհաքաղաքական նշանակության մասին է, որտեղ հայկական ուշադրությունն այսօր կենտրոնացած է «միջանցք լինելու՞» է, թե՞ չի լինելու» հարցի ու դրա ներքին ու արտաքին քաղաքական վարիացիաների վրա, մինչդեռ կարևորագույն հարցը թերևս պահանջում է ավելի խորքային ու հեռու դիտարկումներ, կապված այն հանգամանքի հետ, թե՝ իսկ ի՞նչ է լինելու: Որովհետև, ինչ չի լինելու կամ ինչ թույլ չենք տալու, ինչ կարմիր գիծ է, կարծես թե խոսվում է շատ թե քիչ պարզ, բայց ինչ որ բան այդուհանդերձ լինելու է՝ հաղորդակցության ինչ որ ռեժիմ լինելու է, քանի որ դա գործնականում աշխարհաքաղաքական, ոչ թե ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական, կամ ռուսական, կամ ռուս-թուրքական, կամ բրիտանա-թուրքական ցանկություն ու պահանջ է (թվարկեցի այդ առնչությամբ շրջանառվող հիմնական ձևակերպումները կամ վարկածները): Հաղորդակցության անհրաժեշտությունը արձանագրում են բոլորը:

Ամեն մեկն ունի իր պատկերացումը, ցանկությունը, ռազմավարությունը, բայց պահանջվածություն կա ամենուր, հետևաբար Հայաստանի համար խորքային մտորումի թեմա է այն, թե՝ իսկ ինչ է լինելու, ու այդ որևէ լինելու պարագայում Հայաստանն ինչ մարտահրավերներ է ունենալու: Որովհետև, բաց հաղորդակցությունն ինքնին ոչ միայն հնարավորությունների, այլ նաև ռիսկերի ու տարաբնույթ մարտահրավերների ազատ տեղաշարժ է՝ կոշտից մինչև փափուկ ուժի տրամաբանությամբ: Իսկ այստեղ Հայաստանը ունի իսկապես լուրջ քննարկումների և մտորումների կարիք, որովհետև կենտրոնացած լինելով կոշտ ուժի մարտահրավերների շուրջ խոսակցության և հիմնականում տեղեկատվա-քարոզչական շրջանառության վրա, մենք իսպառ կկտրված ենք փափուկ ուժով բխող մարտահրավերների ընկալումից, որոնց հետևանքները իրականում զգալի են լինում սովորաբար դանդաղ, այսպես ասած անզգայացման մեխանիզմով, բայց հանրագումարում ինչ որ պահից դառնում են ոչ պակաս ցավոտ իրականություն, թեկուզ դե ֆակտո: Այս հարցերը թերևս հրամայական են Հայաստանի տնտեսական, քաղաքական ու նաև մշակութային էլիտաների համար, եթե իհարկե դրանք որպես այդպիսին կան, այլ ոչ թե կա այդ կարգավիճակով պարզապես պարզունակ ռազմա-հայրենասիրության կամ աշխարհաքաղաքական երկրպագու-քաղքենիության պարզունակ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում