«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Տիգրանաշեն համայնք, ծանոթանալու արդյոք տիգրանաշենցիները լսե՞լ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկլավների հետ կապված:
Տիգրանաշենի բնակիչը մեզ վստահեցրեց՝ գյուղում խուճապ չկա, ոչ ոք գյուղը չի լքել ու չի լքելու․ «Բացառվում է Տիգրանաշենը տան, եթե պետք լինի դուրս կգանք մեր գյուղը պաշտպանելու: Տիգրանաշենում խուճապ չկա, առաջին անգամ չեն նման խոսակցությունները: Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու: Պետք է պայքարել ու Տիգրանաշենը պահել»: