«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Տիգրանաշեն համայնք, ծանոթանալու արդյոք տիգրանաշենցիները լսե՞լ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անկլավների հետ կապված:
Տիգրանաշենի բնակիչ Ռոմիկ Գրիգորյանը, ով 7 երեխաների հայր է, նշեց, որ ինքը մեծ սիրով է ապրում սահմանամերձ գյուղում, բայց մտավախություն ունի՝ 50/50 է, որ Տիգրանաշենը հնարավոր է տան: Պարոն Նիկոլ Փաշինյան, որ սենց հերթով տալիս ես, ինչ ես ասելու մեր երեխեքին: Մեր երեխեքի արյունն է թափվել, ոնց ես Տիգրանաշենը տալու: Տիգրանաշենում չեն հավատում, որ գյուղը հանձնելու են, բայց ես հավատում եմ՝ հանձնելու են: Թող իմ երեխեքը անտեր մնան, բայց պետք ա պայքարել ու Տիգրանաշենը պահել»: