Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Հայաստանը խորացնում է արևմուտքի հետ անվտանգային գործակցությունը, բայց  պատրաստ չէ գնալ վեկտորի փոփոխության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 23-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի: ՆԱՏՕ-ի պաշտոնյայի այցը տարածաշրջանային է. վերջինս լինելու է  նաև Վրաստանում ու Ադրբեջանում։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը հիշեցնում է, որ սա  վերջին օրերին անվտանգային ոլորտի հետ առնչություն ունեցող արևմտյան միակ պաշտոնյանի այցը չէ Հայաստան.«Հենց այս շաբաթ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն էին Հայաստանում։ Ես կարծում եմ, որ կա ցանկություն անվտանգային համագործակցությունն ընդլայնելու հետ կապված՝ թե՛ արևմուտքի ու թե՛ Հայաստանի կողմից, բայց խնդիրն այն է, թե ինչ մակարդակի կարող է այդ համագործակցությունը բարձրանալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կա որոշակի շեմ, որից ավել հազիվ թե երկկողմ համագործակցությունը խորանա.«Դա կապված է նրա հետ, որ առայժմ մենք Երևանի կողմից չենք տեսնում անվտանգային կողմնորոշումը փոխելու հստակ քաղաքականություն։ Խոսքն այժմ  ռուսական ու արևմտյան հարաբերակցության տեսակարար կշիռը փոփոխելու  մասին է, բայց  Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ ու պահպանել Ռուսաստանի հետ անվտանգային համագործակցությունը։ Այստեղ կա ռուսական ռազմաբազան, պայմանագրերն էլ չեն չեղարկվել։Երևանն առայժմ մանևրում է՝ ձգտելով  ինչ-որ բան  ստանալ արևմուտքից անվտանգային ոլորտում, բայց նաև ազդել Ռուսաստանի վրա։ Կան  նաև օբյեկտիև խնդիրներ արևմուտքի հետ կապված։ Արևմտյան զենքը թանկ է, բացի այդ իրենք զբաղված են Ուկրաինայի ռազմական պահանջները բավարարելու հարցով։ Այդ գործոնները զսպիչ դեր են խաղում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ ուղղությամբ որոշակի ակտիվություն կարող  է լինել, բայց ռեալ փոփոխություններ սպասել պետք չէ»։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ու ԱՄՆ-ի հետ անվտանգային ոլորտում հարաբերվելու նախկին փորձը, ըստ Հարությունովի, ցույց  է տալիս, որ իրենք հիմնականում կենտրոնացած են եղել բարեփոխումների մասով խորհրդատվական աջակցություն տրամադրելու վրա.«Այդ տենդենցը կարող է նաև հիմա շարունակվել, հնարավոր է՝որոշակի ընդլայնում լինել, բայց այլ առաջընթաց այս պահին չեմ ակնկալում»։

Ինչպե՞ս կնայի Հայաստանի այս շփումներին Ռուսաստանը, որի հիմնադրած ՀԱՊԿ կառույցից Երևանը վերջին շրջանում պաշտոնական մակարդակով մի շարք դժգոհություն է հնչեցրել, մեր զրուցակիցն արձագանքեց.«Իհարկե գոհ չի լինի։ Եթե պաշտոնական մակարդակով հայտարարություն չի եղել, ապա առնվազն տեղեկատվական մակարդակով դժգոհություններ կլինեն։ Պետք է սակայն նկատի ունենալ, որ խոսքը չի գնում ռադիկալ, արմատական փոփոխության մասին, ավելի շուտ մանևրելու հարց է, ուստի Ռուսաստանի արձագանքն էլ դրան համեմատաբար չափավոր է։ Այսինքն՝ իրենք կարող են կոշտ արձագանքել, ռեալ քայլերի անցնել միայն այն դեպքում, երբ զգան, որ Հայաստանը կողմնորոշումը փոխում է։Բայց  դրան առայժմ Հայաստանը չի գնում, նաև արևմուտքը պատրաստ չէ տրամադրել այն մակարդակի անվտանգային երաշխիքներ, որ Հայաստանը ակնկալում է կամ ակնարկում պաշտոնական մակարդակով։Ուստի՝ Ռուսաստանից դժգոհություններ կլինեն, բայց որոշակի սահմանների շրջանակում։ Հիշեցնեմ, որ Հայաստանի փորձերն էլ՝ գտնել այլընտրանքային գործընկերներ ռազմատեխնիակական ոլորտում, եղել են այն երկրների հետ, որոնք Ռուսաստանի համար եթե ոչ ընդունելի են, ամեն դեպքում՝ կոշտ արձագանք էլ չեն առաջացնում։ Խոսքն, օրինակ, Հնդկաստանի մասին է, որը ևս Ռուսաստանի հետ անվտանգային ոլորտում համագործակցություն ունի։ Այս երկիրը Ռուսաստանին որպես բարեկամ երկիր է  ընկալում»։

Դավիթ Հարությունովը չի կարծում, թե ՆԱՏՕ-ի պաշտոնյան կարող է այս փուլում Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների առաջ ուկրաինական հարցում հստակ դիրքորոշման հարց դնել.«Չեմ կարծում, որ այդպիսի հարց լինի։ Հայաստանի ու Ադրբեջանի դերակատարումն ուկրաինական կոնֆլիկտում շատ փոքր է։ ԱՄՆ-ն հստակ ճնշում է գործադրում, երբ համարում է, որ ուղեգիծ փոխելու արդյունքում ուկրաինական կողմն ինչ-որ բան կստանա։ Ո՛չ Հայաստանը ո՛չ  էլ Ադրբեջանը լայն հնարավորություններ չունեն նաև տնտեսական ոլորտում։ Երկրորդ՝ արևմուտքն առայժմ ընկալում է, որ Հայաստանի խնդիրներն այնպիսին են, որ չի կարող փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա կենթադրի քաղաքական, տնտեսական պատժամիջոցներ, որոնց Հայաստանը պատրաստ չէ։ Իսկ եթե մենք ակտիվորեն աջակցենք Ռուսաստանին, ապա դա  բնականաբար կառաջացնի արևմտյան պատժամիջոցների վտանգ։ Երևանի միակ ճանապարհը մանևրելն է։ Առայժմ կողմերը  կարողանում են դա անել։ Հայաստանն այսպիսի փորձ ունի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առումով։ Երկար տարիներ է՝ Իրանը պատժամիջոցների տակ է, եթե Հայաստանն ինչ-որ կերպ խախտում է այդ պատժամիջոցները՝ արևմուտքում դրա վրա աչք են փակում, որովհետև հասկանալի է Իրանի նշանակությունը մեր տնտեսության համար»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ, այնտեղ խնդիրն ավելի բարդ է.«Ադրբեջանը մանևրելու ավելի շատ ռեսուրսներ ունի քան Հայաստանը, դրա համար իրեն պարտադրելն  ավելի բարդ է։ Ինքը նաև կարևոր գործընկեր է արևմուտքի համար էներգետիկ ոլորտում, ուստի ես չեմ կարծում, որ այս պահին արևմուտքը կգնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում