
Իրանական գազի ազգային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է, որ եթե իր երկիրը որոշի բնական գազ արտահանել Եվրոպա, ապա ինչպես դա կանի։
Իրանական «Աշխատավորների լրատվական գործակալության» (ILNA) հետ զրույցում Չեգենին տեղեկություն է տվել բնական գազի արտահանման հարցում իրենց ունեցած մոտեցումների վերաբերյալ:
«Եթե մենք բնական գազ արտահանենք Եվրոպա, դա կլինի Թուրքիայի տարածքով»։
Իրանցի պաշտոնյան հայտնել է նաև, որ Պակիստանը, Աֆղանստանը և Օմանը նույնպես ցանկանում են իրանական բնական գազ գնել: Չեգենին նշել է, որ բանակցությունները օրակարգում են, սակայն որոշ երկրների հետ պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը դեռևս պատրաստ չէ։