Wednesday, 07 06 2023
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Համաձայնագիր, որով սահմանվելու են Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»
ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով․ «Հետք»
ՀՀ նոր մարտահրավերը. ուրվագծվում է Հայկական նոր ատոմակայանի ճակատագիրը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
Ոչ միայն վարչապետի ցուցմունքը, այլև ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցը պետք է դառնա հրապարակային
Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
Կոկաինը բացեց շղթան․ ո՞վ է հովանավորում թմրանյութերի անցուդարձը Հայաստանով
Լոռու մարզում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին
Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
Լարվածության նոր ալիք Ուկրաինայում և ապատեղեկատվության նոր ալիք Ադրբեջանում
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազատի հրդեհված կացարանում որոշ ուսումնասիրություններ կատարել․ Նորիկյան
Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Երևանում, սպանվածը «Գնունեցի Վարազիկն» է

Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաարգելափակման թեմային՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է դրան՝ երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա։

«Տարածաշրջանային իմաստով բավականին լարված իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հակադրություն 2020 թվականի եռակողմ հայտարարությանը՝ Ադրեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ նույնպես դադարեցված են․ արգելափակված են Ադրբեջանի կողմից, ինչն ավելի է խորացնում հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Բարդացել են մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Իհարկե, այդ հարցում օգնում են ՌԴ խաղաղապահները, բայց ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին։

Անդրադառնալով տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաարգելափակմանը՝ վարչապետն ասել է, որ Հայաստանը իսկապես շահագրգրված է դրանով։ «Մենք պատրաստ ենք բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակմանը մեր երկրի սուվերենության և իրավազորության հիմքի վրա։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը։ Ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք․ և սահմանապահ ծառայությունները, և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել ցանկացած տրանսպորտային միջոցի, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտի նորմալ անցումը Հայաստանի տարածքով»,- ասել է նա։

Հայաստանն ակնկալում է, որ ադրբեջանական երկաթուղին էլ կբացվի հայկական բեռների համար դեպի Ռուսաստան, դեպի Իրան։ «Մենք այս հարցի լուծումն ակնկալում ենք պարիտետային սկզբունքով, ինչպես ես արդեն ասացի՝ երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա»,- ասել է Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում