Wednesday, 07 06 2023
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ապագան մեր երկրի համար շատ վտանգավոր է. Ռուսական գազից կախվածությունը պետք է չեզոքացնել

Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցում կոնսենսուսի հասնելու նպատակով: Վարչապետի խոսքով՝ ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգետիկ անվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ. «ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ստեղծմանը և կապահովի միջազգային շուկայում միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացումը:

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի զարգացման գործում կարևոր դեր է խաղում նաև էներգետիկ անվտանգությունը։ Հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու նպատակով»։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով գազի գնի ընդհանուր շուկա ստեղծելուն, նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ապագան մեր երկրի համար շատ վտանգավոր է. «Թեև ավանդական տնտեսական կապերն այդքան շուտ քանդելն էլ շատ դժվար է լինում, մանավանդ որ երկրում չունենք տնտեսության զարգացման այնպիսի ռազմավարություն, որ կարողանա տնտեսությունը վերադիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա, Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք, Աֆրիկայի, ինչու չէ նաև ԱՄՆ մայրցամաքի երկրներ, որովհետև մեր կողմից արտադրվող տնտեսությունը չի հասել այն պատշաճ մակարդակի, որ կարողանա այդ երկրների շուկաների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկել»,-ասաց նա:

Արիստակեսյանի խոսքով, մենք սովոր ենք մեր սովորական ավանդական արտադրատեսակներն արտահանել ԵԱՏՄ հետամնաց շուկաներ և դրանով բավարարվել. «Չկա ջանք ու ջիղ բարձրացնելու արտադրվող արտադրանքի որակը, մրցունակությունը, բարձր նոր արժեքի ստեղծմանը միտված արտադրությունները, որպեսզի կարողանանք թափանցել զարգացած շուկաներ։

Եվ այսպիսով կախվածության մեջ ենք ընկնում ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվող ապրանքատեսակներից և գլխավորապես էներգետիկ ապրանքներից։
Ռուսական գազի նկատմամբ այլընտրանքի մասին վաղուց ենք խոսում, դեռ սրանից երեսուն տարի առաջ գոռում-գոչում, խնդրում-աղաչում էինք, որ պետք է դիվերսիֆիկացնել, վերացնել մոնոպոլիան և վերադիվերսիֆիկացնել մոնոպոլ ապրանքների ներկրումը»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա հավելեց, որ ռուսական էներգետիկ մոնոպոլիան պետք էր վերացնել, որպեսզի Ռուսաստանը իր էներգետիկ մահակով որոշումներ չկայացներ մեր երկրի քաղաքական ճակատագրի նկատմամբ, քաղաքական-սոցիալական և տնտեսական ճակատագրի նկատմամբ. «Ցավոք, որևէ իշխանություն դրա մասին չմտածեց։ Դեռ 30 տարի առաջ պետք էր մտածել այլընտրանքային էներգետիկայի անսպառ աղբյուրներն օգտագործելու մասին, ընդ որում՝ այդ աղբյուրները օգտագործել ոչ թե մասնավոր, այլ հանրային շահի համար։

Հայաստանը իսկապես արևային էներգետիկան կարող ենք զարգացնել և դարձնել արևի երկիր Հայաստան»:

Բացի այդ, ըստ Արստակեսյանի, հրամայական է, որպեսզի Իրանից ներկրվող գազի խողովաակաշարը մեծացվի, և մշտական և կայուն համագործակցության պայմանագրեր ունենանք Իրանի գազի և մյուս էներգակիրների ներմուծման ուղղությամբ» Այս պարագայում էլ չի խանգարի, որ ԵԱՏՄ միասնական շուկան լինի, բայց մենք պետք է մեր ապահովագրությունը ունենանք իրանական գազով: Եթե այդ գազային պայմանագիրը, որը կնքվում է, կունենա քաղաքական երաշխիքներ մեր տնտեսական կայունության համար, թող կնքվի։ Խիստ անհրաժեշտություն է գազի շուկայում դիվերսիֆիկացումը»,-ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում