«Ռուսաստանը, Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով, այն չի փոխանցում հանրապետությանը․ դրա նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը մնում են Մոսկվային», – հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Միաժամանակ, Շոյգուն նշել է, որ «ապագայում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել միութենական պետության անվտանգությունն ապահովելու և ռազմաքաղաքական իրավիճակին արձագանքելու համար»։