Tuesday, 06 06 2023
Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու
ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է
Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան
Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան
23:30
Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում
Փաշինյանը՝ Ալիևի պրոպագանդայի թիրախում․ Էրդողանի ձեռքը սեղմելու արդյունքները
23:15
Հունգարիայի խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
ԱՄՆ-ն բերման է ենթարկում կողմերին․ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հայաստանն ուսումնասիրում է մի շարք երկրների առաջարկներ ատոմակայանի կառուցման վերաբերյալ
Պատերազմ չի լինելու, քանի դեռ կան բանակցույթուններ․ ամփոփեով այցը Մոլդովա
Ադրբեջանի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար. Իրանում ՀՀ դեսպան
Իշխանությունն ու եկեղեցին պետք է դեմ դիմաց նստեն, երկխոսեն
Արցախի ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀԱՊԿ-ից պոկվելու ճիշտ պահն է, հետո չենք կարող այն «վաճառել» Արևմուտքին
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Թուրքիայի նոր կառավարության անդամներն Էրդողանի աշակերտներն են
«Քյարթու», կիսաքրեական վարքուբարքը պետության դեմ ուղղված երևույթ է
Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում
«Հարբած» Երևան. Երևանի Գինու Օրեր 2023
Քերոբյանն ու չինական ընկերության ղեկավարությունը քննարկել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները
Հափշտակություն Արցախում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. ԱՀ ՔԿ
Իրանի քաղաքացին օժանդակել է մեկ այլ իրանցու՝ ՀՀ տեղափոխել 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին

ԱՄՆ-ի կողմից առաջարկած մոդուլյար ռեակտորներով միջուկային էներգաբլոկը, անշուշտ, մեզ հետաքրքրում է

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նշել է. «Մեր ծրագրում կա Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր։ Ցավոք մեր գործող ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել։ Եվ հիմա մենք մի քանի գործընկերների հետ շատ ակտիվ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այդ բանակցությունները վարվում են ՌԴ հետ, ԱՄՆ հետ, նաև երրորդ երկրների հետ։ Եվ մենք հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես մեզ ավելի շահավետ։ Այդտեղ կա ներդրման չափ, և այլն։ Մեր էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություններ են անում, թե որ հզորությունն է, որը մեզ անհրաժեշտ է։ Առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին։

Մեր ատոմակայանը, ցավոք, ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում»:

Նա ընդգծել է, որ նոր ատոմակայան կառուցելու համար բանակցություններ են վարվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, 3-րդ երկրների հետ, որպեսզի հասկանան, թե Հայաստանի համար որն է տնտեսապես ավելի շահավետ։ «Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- ասել է Փաշինյանը

Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանի էլեկտրական ցանցերի համար մեզ անհրաժեշտ են ցածր և միջին հզորության միջուկային էներգաբլոկներ: Մեր երկրի էներգետիկ անվտանգությունը մենք ապահոված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ: Կառավարության որոշումն արդեն կա, որ երկրորդ անգամ պետք է երկարացնենք գործող 440 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը: Կարելի է մտածել ևս 5 տարով երկարաձգելու մասին, բայց եթե 2036-ին ունենանք նոր էներգաբլոկ, հանգիստ կարող ենք սա շահագործումից դուրս բերենք և շահագործենք նորը:

ԱՄՆ-ի կողմից առաջարկած մոդուլյար ռեակտորներով միջուկային էներգաբլոկը, անշուշտ, մեզ հետաքրքրում է: Նախ, տեխնոլոգիապես է դա մեզ հետաքրքրում, որովհետև յուրաքանչյուր մոդուլն իրենից ներկայացնում է մոտավորապես 77-78 մեգավատտ հզորություն: Եթե մենք 6 մոդուլ հավաքենք, կունենանք գործող էներգաբլոկին լիարժեք փոխարինող բլոկներ: Իմ կարծիքով, հետագայում, 10-12 տարի հետո, ևս 6 այդպիսի մոդուլ կարող ենք հավաքել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում