Wednesday, 07 06 2023
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Համաձայնագիր, որով սահմանվելու են Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»
ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով․ «Հետք»
ՀՀ նոր մարտահրավերը. ուրվագծվում է Հայկական նոր ատոմակայանի ճակատագիրը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
Ոչ միայն վարչապետի ցուցմունքը, այլև ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցը պետք է դառնա հրապարակային
Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
Կոկաինը բացեց շղթան․ ո՞վ է հովանավորում թմրանյութերի անցուդարձը Հայաստանով
Լոռու մարզում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին
Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
Լարվածության նոր ալիք Ուկրաինայում և ապատեղեկատվության նոր ալիք Ադրբեջանում
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազատի հրդեհված կացարանում որոշ ուսումնասիրություններ կատարել․ Նորիկյան
Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Երևանում, սպանվածը «Գնունեցի Վարազիկն» է
«Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին»․ Բայրամով

Ադրբեջանը  կարողացել է ԵԱՏՄ-ում ավելի շատ բարեկամներ ունենալ, քան Հայաստանը. ինչո՞ւ են Ալիևին հրավիրել ԵԱՏՄ նիստին և ինչո՞ւ է մտահոգ Տոկաևը

 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խնդիր է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության առկայությունը Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նաև հավելել է, որ ինտեգրման մեկ այլ մակարդակ ներկայացնում են ԵԱՏՄ մյուս անդամները՝ Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը։

«Այս իրողության հետ պետք է հաշվի նստել: Ինչպե՞ս ենք աշխատելու այս պայմաններում, սա հայեցակարգային հարց է: Կարծում եմ, որ պետք է քննարկել այս խնդիրը»,- մասնավորեցրել է Ղազախստանի նախագահը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երեկ ԵԱՏՄ տնտեսական համաժողովի նիստին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հնչեցրած խոսքին, թե ռուս-բելառուսական միութենական պետությունը չի համադրվում ԵԱՏՄ հետ։

Պեսկովը, պատասխանելով Տոկաևին, հայտարարել է, որ միութենական պետությունը ինտեգրման ամենաառաջադեմ ձևն է, «և դա պետք է հաշվի առնել»։

Ինչու՞  Տոկաևը հանկարծ հիշեց միութենական պետության մասին և առհասարակ որքանո՞վ է արդյունավետ ԵԱՏՄ-ն  աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն այս կառույցում չունի դաշնակիցներ, անդամ պետությունները մեկ անգամ չէ, որ  կարևորել են ադրբեջանական շահը։ Դեռ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ԵԱՏՄ նիստերից մեկի ժամանակ  Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի  ներկայությամբ ընթերցեց Ալիևի նամակը, իսկ դրան հաջորդող տարիների ընթացքում ԵԱՏՄ անդամ ոչ մի պետություն երբևէ հայամետ դիրքորոշում հանդես չի եկել։ Ավելին՝ բանը հասել է նրան, որ Ադրբեջանի նախագահն արդեն հյուրի կարգավիճակով անձամբ է մասնակցում ԵԱՏՄ նիստերին։Այս կապակցությամբ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մասնավորապես նշել է.« «Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը որպես հյուր կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը»։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ Ալիևի մասնակցությունը հյուրի կարգավիճակում միանգամայն բնական է, քանի որ Ադրբեջանի նախագահը ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկկողմ օրակարգով կարողացել է  ավելի լավ հարաբերություններ հաստատել, քան Հայաստանը.«Փաստ է, որ դա մեծ ձեռքբերում է Ադրբեջանի համար՝ ունենալ դաշնակիցներ այն կառույցում, որի անդամ է Հայաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ղազախստանի նախագահի  դժգոհությունն այդ կառույցից կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն ու Բելառուսը կարող են գերիշխել Եվրասիական տնտեսական միությունում.«Նման մտահոգությունները միանգամայն բնական են։ Տոկաևը վախենում է, որ իրենք նորից կհայտնվեն, այսպես կոչված, ենթակայի կարգավիճակում։ Իր օրիենտացիան ուղղված է Թուրքիային։ Իրենք  ուզում են սլավոնացիների ու թուրքերի մինջև բալանս ստեղծել  Եվրասիական տնտեսական միությունում, բայց դա խաղ է զրոյական գումարով։ Ռուսաստանում դրան հանգիստ են նայում»,-նկատեց նա։

Քաղաքագետն ընդգծեց, որ Մոսկվան  ակտիվացնում է իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, ավելի կտրուկ քայլերի կարող է գնալ, այդ պատճառով էլ նման արձագանքներ ենք լսում մուսուլմանական երկրներից։ Մեր զրուցակիցը համարում է, որ չնայած դժգոհություններին՝ ԵԱՏՄ-ն աշխատում է, առևտրաշրջանառությունը մեծանում է. «Իհարկե կան խնդիրներ, ամբողջ պոտենցիալը չի իրացվում՝ մի շարք հանգամանքների բերումով, բայց այն ամեն դեպքում աշխատում է»։

Խոսելով Հայաստանի անդամակցության նպատակահարմարության մասին՝ այն կոնտեքստում, որ մեր երկիրն այնտեղ ավելի քիչ բարեկամներ ունի, քան թշնամի Ադրբեջանը, Տարասովն ասաց.«Սա ԵԱՏՄ-ն է, ոչ թե ՀԱՊԿ-ը։ Այստեղ տնտեսություն է, ես չեմ բացառում, որ նույնիսկ հայկական ապրանքները ԵԱՏՄ-ի միջոցով կարող են հասնել Ադրբեջան։ Դա միանգամայն նորմալ է։ Քաղաքականությունը մի բան է, տնտեսությունն՝ այլ։ Հիմա, օրինակ, Մոսկվայում բանակցություններ են ընթանում, եռակողմ հանդիպում է լինելու։ Այս ամենին պետք է հանգիստ նայել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում