Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի պետական այրեր,
✔️մի արեք հայտարարություններ, որոնք կարող են լեգիտիմացնել ադրբեջանական տասնամյակներով ձևավորված կեղծ նարատիվները:
✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում մեր դիրքերը:
✔️Մի արեք հայտարարություններ, որոնք միջազգային գործընկերների մոտ Հայաստանի դիմադրողունակության նկատմամբ քամահրանք կարող են առաջացնել:
✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են հիմք տալ Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված Հայաստանի սուվերեն տարածքները: Լռե՛ք:
Դուք ունեք իրավունք ձեր ողջ ինքնությամբ հավատալ ձեր մտքի գոհարների ճշմարտացիությանը, բայց հանրության հետ հարաբերվելիս ՊԱՐՏԱՎՈՐ եք ենթարկվել ռազմավարական հաղորդակցության կանոններին,: Դուք վերլուծաբաններ և քաղաքագետներ չեք, դուք պետական այրեր եք:
Հ.Գ. եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը և արցախահայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը միջազգային մեխանիզմների շրջանակներում որպես դիրքորոշում ձևակերպելը միտված են արցախահայերի սուբյեկտայնության բարձրացմանը, ապա մի արեք հայտարարություններ, որոնք ձեր իսկ կողմից կարող են վտանգել այդ ձևավորվելիք սուբյեկտայնությանը:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Արցախը ճիշտ է անում, որ ընդվզում է:
Դա իր սուբյեկտայնության բարձրացման գործիքներից մեկն է: