Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

ՊԵԿ աշխատակիցները կորեացի փորձագետների հետ քննարկել են ՀՀ մաքսային ծառայության արդիականացման հարցեր

ՀՀ մաքսային ծառայության արդիականացմանն ուղղված ծրագրի (the BPR/ISP) իրականացման շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Կորեայից ՀՀ ժամանած փորձագետների, ինչպես նաև Կորեայի մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմի և ՊԵԿ համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Կորեայում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, մաքսային հսկողության ժամանակ կիրառվող ընտրողականության համակարգի գործող ստանդարտները և դրանց մշակման չափանիշները: Անդրադարձ է կատարվել նաև բարձր ռիսկայնություն ունեցող ուղևորների նկատմամբ հսկողության նպատակով կիրառվող ընտրողականության համակարգի առանձնահատկություններին, Կորեայի մաքսային ծառայության կողմից կիրառվող UNI-PASS համակարգի նկարագրին և դրա կիրառման մոդուլներին, ինչպես նաև նշված հարթակը կիրառող երկրների ընդհանուր փորձին ու արձանագրված հաջողություններին։

Հանդիպման ընթացքում, միաժամանակ, քննարկվել է Կորեայի մաքսային ծառայության կողմից ընտրողականության համակարգի մշակման ու կիրառման գործում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների և կիրառման ընթացքում գրանցված հաջողությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Կորեայից ՀՀ ժամանած փորձագետներն արդեն մի քանի շաբաթ շարունակվող այցելության ընթացքում բազմապրոֆիլ հանդիպումներ են ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների, այդ թվում՝ Հետբացթողումային հսկողության, Մաքսային հսկողության, Տեղեկատվական տեխնոլոգիաների, Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի, Միջազգային համագործակցության, Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչությունների, ինչպես նաև Արևմտյան մաքսատուն-վարչության, Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպումների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կորեացի փորձագետներին ներկայացվել են ՀՀ մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ գործող կարգավորումները՝ դրանց համապափակ վերլուծության արդյունքում ՀՀ մաքսային ծառայության կարիքները գնահատելու, առաջնահերթությունները սահմանելու և նշված ծրագրի շրջանակում ռիսկերի կառավարման համակարգի և հետբացթողումային հսկողության ոլորտի բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում