Thursday, 18 04 2024
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Չեղարկվել են և ՊՊԿ ստեղծելու և վստահության հանրաքվեի տարբերակները». Սամվել Բաբայան

«Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։

– Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ձեր կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ Ձեր առաջարկներին նույն օրն արձագանքեց Հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ առթիվ կանցկացնի քաղաքական քննարկումներ և կհայտնի իր որոշման մասին: Արդյո՞ք հանրահավաքը հասել է նպատակին։

– Հաշվի առնելով Արցախի շուրջ սեղմվող օղակը՝ մենք նախաձեռնել էինք հանրահավաք և պահանջել քաղաքական պատասխանատվություն։ Նախքան մեզ, թվաքանակով ավելի փոքր և ավելի մեծ հանրահավաքներ են կազմակերպվել, որոնք, ինչպես գիտեք, որևէ արձագանք չեն գտել։ Առաջին անգամն է, որ հանրային պահանջով ձևավորել է քաղաքական օրակարգ, որի հետ հաշվի է նստել Նախագահը և սկսել խորհրդակցություններ։ Այսինքն՝ առաջին փուլում մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը։

– Այսօր տասներորդ օրն է: Ի՞նչ պատասխան ունեք Նախագահի կողմից:

– Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երկու հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած ձևաչափի կառույցի շրջանակում ստանձնելու քաղաքական երկրորդ ուժին վերապահված պատասխանատվության բեռը։

Մասնավորապես, առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկը։ Ըստ էության, միշտ դեմ եմ եղել նման կառույց ունենալուն, քանի որ այդպիսով զրոյացվում են Արցախի քսանհինգամյա իրավաքաղաքական ձեռքբերումները։ Սակայն, քանի որ կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին, որոշել եմ ինքս էլ ընդառաջել։ Այս որոշման պատճառը բացառապես Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համատեղ ելքեր գտնելն է, որի մասին հանդիպումից հետո հայտարարել եմ նաև հրապարակավ։ Իմ այդ հայտարարությունից հետո նույն ուժերը, որոնք երկու տարի շարունակ Նախագահից պահանջում էին ՊՊԿ ստեղծել, հրաժարվեցին իրենց իսկ գաղափարից։

Երկրորդ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ հարցնելով իմ տեսակետը։ Գնահատելով դրա ներքին և արտաքին ռիսկերն ու հետևանքները, միևնույն ժամանակ գիտակցելով այդ հարցում իմ աջակցության կարիքը, կրկին որոշել եմ ընդառաջել՝ դուրս գալու ստեղծված փակուղուց։ Այս տարբերակը ևս չեղարկվել է, տեղյակ չեմ՝ ներքին, թե արտաքին անհամաձայնությամբ։

Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։

Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։

Դատողությունները թողնում եմ ընթերցողին։

– Ի՞նչ կառանձնացնեիք Հանրապետության նախագահի ուղերձից։ Արդյո՞ք բավարարված եք ուղերձի շեշտադրումներով:

– Նախագահը, ուղերձի բովանդակության խորհրդատուների առաջարկով, ձեռքը սեղանին և ոտքը գետնին է զարկել՝ հայտարարելով իր՝ թիվ մեկ պատասխանատու լինելու մասին։ Հուսամ՝ նման առաջարկներ ընդունելու հետևանքները վերահսկելի են լինելու։ Պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան ժամանակահատվածը, սակայն, վկայում են, որ Նախագահը չունի գաղափարական գործադիր թիմ, որի վրա պիտի հենվի միանձնյա պատասխանատվություն կրելիս։ Կառավարության անդամները, հնարավոր է, անհատապես մարդկային և մասնագիտական բավարար ներուժ ունեն, սակայն նրանց չի միավորում ընդհանուր գաղափարը։

Բացի այս, այդպիսի ուղերձներ բազմիցս են եղել, որոնք, սակայն, գործնականում չեն վերածվել ծրագրային ռազմավարությունների։ Իսկ դրա պատճառը պետք է փնտրել Արցախի ներքաղաքական խոհանոցում, որը գործում է կարապի, խեցգետնի և գայլաձկան՝ անկանոն գործողություններով սայլը տեղից շարժելու սկզբունքով։

– Ո՞րն է լինելու Ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել:

– Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ես շարունակում եմ հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու իմ պատկերացումները։ Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում