Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ մի քանի օր է՝ սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։ Զինվորականները առանձին գործողություններ են իրականացնում։
«Հակահարձակումը շարունակվում է մի քանի օր․ ճակատը ձգվում է 1500 կմ սահմանագծով, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են»,- ասել է Պոդոլյակը «Rai 1» հեռուստաալիքի եթերում։