Wednesday, 07 06 2023
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը

Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը

Միլանի «Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը։ Եզրափակիչ մրցավեճում միլանյան թիմը երեկ մրցեց «Ֆիորենտինայի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով: «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ «Ֆիորենտինայի» միակ գնդակը խփեց Նիկոլաս Գոնսալեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Հիշեցնենք, որ «Ինտերը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին Ստամբումլում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս պահին դեռևս հայտնի չէ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կկարողանա մասնակցել եզրափակչին, թե ոչ։ Սովորաբար նման վնասվածքների ապաքինման համար պահանջվում է 3-4 շաբաթ։ Արձանագրենք թերևս, որ Մխիթարյանը երեկ 21-րդ տիտղոսը նվաճեց իր կարիերայում։

«Ռոմայից» Տեղափոխվելով «Ինտեր» մեր ֆուտբոլիստը 5 ամսվա ընթացքում երկրորդ տիտղոսին արժանացավ։ Այս տարվա հունվարին հայ ֆուտբոլիստը առաջին տիտղոսն էր նվաճել Իտալիայում։ Մասնավորապես Սուպերգավաթի համար մրցավեճում, միլանյան դերբիում «Ինտերը» 3։0 հաշվով առավելության էր «Միլանի» նկատմամբ։ Ի դեպ, Մխիթարյանը այս նվաճումից հետո ֆանտաստիկ ցուցանիշ էր գրանցել նվաճելով 5-րդ սուպերգավաթը։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից մինչև 2022 թվականի մարտը՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ «Ինտերը» Մխիթարյանի 8-րդ ակումբն է, որի հետ արդեն նվաճել է երկու տիտղոս։ Ցուցանիշն իսկապես ֆանտաստիկ է։ Չմոռանանք, որ այս տարվա մայիսի 11-ին Մխիթարյանն ընդգրկվել էր ՈւԵՖԱ-ի կողմից կազմված Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա խորհրդանշական հավաքականում։

Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում հայ ֆուտբոլիստը գրավել էր «Միլանի» դարպասը նպաստելով իր թիմի հաղթանակին։ 34-ամյա կիսապաշտպանը առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կարող է խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Մխիթարյանն ֆուտբոլի պատմության ընթացքում մեջ կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը կլինի եվրոպական բոլոր ակումբային մրցաշարերի գավաթակիր։ Նման հաջողության չեն հասել նույնիսկ կենդանի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել էր հոլանդական «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևել անգլիական թիմին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի 6 գնդակով դարձել էր Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։

Արդեն 2022 թվականին «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։ Ի դեպ, «Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։ Երեկ «Ինտերն» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում