Friday, 04 10 2024
Երեկվա «շոուն» Նիկոլ Փաշինյանն էր կազմակերպել․ եթե ինձ մերժեք, տեսեք՝ ով է գալու
Հաջիևը կրկնել է Ալիևի խոսքերը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նույնիսկ Ռուսաստանում մեծ անակնկալ չեն համարի
Փարսյանի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
Փաշինյանն ու Մակրոնը գտե՞լ են ճեղքումը
Ձեր հաղթանակները ոգևորիչ են. Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
00:50
ԵՄ-ն ևս 30 միլիոն եվրո է հատկացրել Լիբանանին մարդասիրական օգնության համար
Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության հարցեր
Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը
Խորհրդարանում Արսեն Թորոսյանը Ջոշուա Ռասսելի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր
Սարի թաղի բլուրը մաքրվել է աղբից
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
23:52
Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին
Թալին-Լանջիկ հատվածում նախատեսված է կառուցել ավելի քան 7000 խմ գաբիոնային պատ
Ջենիֆեր Բեչըսը Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը
«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ
Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում
23:26
Բորիս Ջոնսոնը պատմել է Նեթանյահուի հետ հանդիպումից հետո գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին
Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
Վարչապետ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար
Լեհ ականավոր գործիչները հանդես են եկել հաջակցություն եվրաքվեի
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում

Հայաստանի դեմարշը Մոսկվայից առաջ. որքան կձգվի ռետինը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում Մինսկում տեղի ունեցող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարը բաց թողնում Մինսկում տեղի ունեցող նիստը, մանրամասներ հայտնի չեն: Չի բացառվում, որ պարզապես կայացվել է քաղաքական որոշում, որը արտահայտում է Հայաստան-ՀԱՊԿ բարդ հարաբերության համատեքստում: Պետք չէ բացառել նաև, որ այդ որոշումը կայացվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությունից հետո, երբ նա մեկնաբանել էր ՀԱՊԿ՝ Հայաստանից դուրս գալու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասելով, թե բառերը մանիպուլացնելուց պետք է գիտակցել դրանց վտանգը:

Զախարովային կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին խորհրդարանում, ասելով, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող իրեն թույլ տալ մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունը, այլ պետք է ընդամենն «ականջին օղ անի» այդ հայտարարությունները: Համենայն դեպս, մինչ այդ, Երևանը տեղեկություն չէր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու նիստին և ըստ այդմ բացառված չէ, որ Զախարովայի արձագանքից, և դրան Նիկոլ Փաշինյանի անդրադարձից հետո է կայացվել Պապիկյանի չմեկնելու որոշումը: Ընդ որում, դա էլ կայացվել է փաստորեն Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու շեմին:

Փաշինյանը ՌԴ մայրաքաղաք է ժամանել մայիսի 24-ին, իսկ 25-ին այնտեղ նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում, նաև ԵՏՄ Վեհաժողով: Փաստացի, Երևանը ՌԴ հանդեպ որոշակի քաղաքական դեմարշ է անում այդ իրադարձություններից առաջ: Ընդ որում դա ուշագրավ է նրանով, որ մինչ այդ էլ Հայաստանում հյուրընկալվել էին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլոմինան, նաև Բրիտանիայի եվրոպական հարցերի նախարար Դոքերթին, ինչպես նաև Պենտագոնի պաշտոնյաների պատվիրակությունը: Երևանում քննարկվել են անվտանգության հարցեր, իսկ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսում վարչապետը հայտարարել է, որ Երևանը ներկայումս արևմտյան գործընկերների հետ քննարկում է նաև անվտանգությանը վերաբերող հարցեր, եթե նախկինում չէր անում դա: Ընդ որում Փաշինյանը նկատել է, թե մտածում են, որ նախկինում գուցե սխալ է եղել, որ չեն քննարկվել անվտանգությանը վերաբերող հարցեր:

Երևանն իհարկե ունի անվտանգության այլ մեխանիզմների, հավելյալ հնարավորությունների անհրաժեշտություն և այդտեղ իհարկե արևմտյան ուղղությունը կարևոր է մի շարք առումներով: Միևնույն ժամանակ սակայն, անկասկած հարց է, թե որքանով է էֆեկտիվ լինելու այդ փնտրտուքը, եթե այն բերելու է Ռուսաստանի հետ հակադրության սրման: Այդ դեպքում Հայաստանը կստանա հավելյալ անվտանգությու՞ն, թե՞ անվտանգության ավելի մեծ վակուում: Սա մեծ հարց է: Ըստ այդմ, հարց է, թե արդյո՞ք պաշտոնական Երևանը կարողանում է ճիշտ կառավարել անվտանգության հավելյալ հնարավորությունների որոնման կարևոր գործընթացը՝ «ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանելու համար»: Միևնույն ժամանակ, այստեղ իրավիճակն ունի թերևս նաև հնարավոր այլ տողատակեր ու շերտեր ու Երևանը իր դիրքորոշումներով փորձում է ցույց տալ արևմտյան գործընկերներին իր ինքնուրույնության և կամքի աստիճանը, քանի որ նրանք են Երևանից պահանջում այդպիսի օրինակներ: Երևանն էլ իր հերթին կատարելով այդ քայլերը, փորձում է սրել նրանց պատասխանատվության հանգամանքը: Այստեղ պատկերն անխուսափելիորեն նմանվում է ձգվող ռետինի, որը բնականաբար չի կարող լինել անվերջ: Իսկ առանցքային խնդիրներից մեկն այն է, որ ռետինը պոկվելու դեպքում ամենաուժեղ  հարվածն այդուհանդերձ զգալու է Հայաստանը, անկախ, թե որ կողմից այն կկտրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում