ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է դիրքորոշումը, որ Ադրբեջանի հետ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացվի ՍՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի՝ 1975թ. քարտեզների հիման վրա։ Ըստ նրա՝ դրանք այն քարտեզներն են, որոնց մասին խոսում է ՌԴ-ն. «Սա, մեր կարծիքով այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում»,- ասել է նա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քարտեզագետ Արտակ Փիլոյանի հետ: