Պետականությունը բացարձակ արժեք է, նման հարցը չպետք է դառնա քննարկման առարկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Արփի Թոփչյանը:
Թոփչյանի խոսքով՝ հայությունը պետք է պատասխանի՝ ուզո՞ւմ ենք ունենալ հայոց պետականություն․ «Դիսկուրսը, որ բարձրացնում է իշխանությունը՝ հայոց պետականության դագաղին խփվող վերջին մեխն է: Կենսունակ պետության ռազմավարական ճանապարհը չեմ տեսնում: 1994-ից հետո մենք ունեցել ենք մեր իրավունքներից հրաժարվելու գնով ռազմավարություն: Անվերջ զիջելով չես կարող գազանին խաղաղեցնել: ՀՀ իշխանությունները պետք է ձևակերպեն՝ հաղթանակ ցանկացած գնով»: