
Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նախօրեին բուժզննում էր անցել Գերմանիայի հնգակի չեմպիոն Բյունխենգլադբախի «Բորուսիայում»։ Արդեն այսօր 19-ամյա հայ հարձակվողը պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ։ Նշվում է, որ պայմանագիրը գործելու է 4 տարով, մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ռանոսի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, որից հետո Ռանոսը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Փաստորեն, «Բավարիան» Ռանոսին կորցնում է առանց որևէ ֆինանսական փոխհատուցման։ Ավելի վաղ խոսում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում էր թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողին և նրան հնարավորություն տալ դրևորվելու հիմնական թիմում։ Գերմանական մամուլը դեռևս անցյալ տարի գրում էր, որ Մյունխենյան գրանդի նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայազգի ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում։ Նագելսմանի գլխավորությամբ Ռանոսը մի քանի մարզում էր անցկացրել «Բավրաիայի» հիմնական թիմի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: Ռանոսը նախորդ շաբաթ մարզում էր անցկացրել «Բավարիայի» հիմնական թիմի կազմում։ Մինչ այդ գերմանական Bild պարբերականը տեղեկություն էր տարածել, որ Ռանոսը մտադիր է հեռանալ «Բավարիայից»։ Նշվում էր, որ մեր հարձակվողը ցանկանում է կարիերան ավելի բարձր մակարդակի լիգայում շարունակելու հնարավորության մասին: «Բավարիայի» հիմնական թիմում հայտնվելը կարող էր էապես փոխել իրավիճակը հայ ֆուտբոլիստի շուրջ։ Գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հիմք ընդունելով վերջին շրջանում Ռանոսի տպավորիչ ելույթները կարծես ցանկանում էր հնարավորություն տալ նրան։ Հավանականությունը մեծ էր, որ Ռանոսը կերկարաձգեր պայմանագիրը «Բավարիայի» հետ հիմնական թիմում ընդգրկվելու նախապայմանով, բայց․․․։ Ռանոսը որոշում կայացրեց խաղալ «Բավաիայից» կարգով ավելի ցածր թիմում, բայց դրսևորվելու հնարավորություն ստանալ Բունդեսլիգայում։ Սա միանգամայն ճիշտ և կարռուցողական քայլ կարելի է համարել։ Ընթացիկ մրցաշրջանում «Բարուսիան» 33-րդ տուրից հետո 40 միավորով 11-րդ հորիզոնականում է։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Բորուսիայի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 548 միլիոն եվրո։ Մարտի 28-ին Երևանում կայացած Կիպրոսի դեմ մրցավեճում Ռանոսն առաջին անգամ կրելով Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ դարձել էր դուբլի հեղինակ։ Ռանոսը ցուցադրեց փայլուն խաղ՝ արժանանալով երկրպագուի մեծ համակրանքին։ «Ուրախ եմ, երկու գոլերիս համար, սակայն ցավալի է, որ չհաղթեցինք:
«Հրաշալի թիմ ունենք` բարի մարդկանցով: Վայելել եմ թիմի հետ մարզումները»,- խաղից հետո ասել էր Ռանոսը։ «Մեծ խնդրանք ունեմ, շատ մի գովեք Ռանոսին, գիտեք, ում երակներով հայկական արյուն է հոսում, նրանք հետո կորչում են և մենք չենք կարողանում գտնել նրանց; Նա կատարեց իր աշխատանքը, ինձ հարցնում էին նրա մասին, ցույց տալիս նրա խաղը և ես միանգամից տվեցի իմ համաձայնությունը: Ինքներդ տեսաք, տղան մտավ դաշտ ու երկու գոլ խփեց, սակայն, խնդրում եմ, շատ մի գովեք նրան»,- Կիպրոսի դեմ խաղից հետո ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Ինչևէ, ներկայում տեղեկություննեն շրջանառվում, որ Մյունխենգլադբախի «Բորուսիա» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Նշենք, որ ակումբը մարզում է Դանիել Ֆարկեն, ով անցյալ տարի «Կրասնոդարի» հետ աշխատել է 1,5 ամիս:
«Ֆարկեն իսկապես ցանկանում է Սպերցյանին ձեռք բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա։ Սակայն հավանականություն կա, որ ամռանը Ֆարկեն կհեռանա «Բորուսիայից»։ Պետք է սպասել մրցաշրջանի ավարտին»,- գրել է «РБ Спорт»-ը: Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը: