Sunday, 21 07 2024
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը
Մեր տարածաշրջանը դառնում է խիստ միայնակ. այլևս չկա արտաքին ուժ՝ ունակ ուղղորդելու այն
«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»
Քաղաքական իմպոտենցիա է դրսևորում իշխանությունը. մեզ խաբել են
Պետք է հետեւել Ալիեւի օրինակին
Դեսպանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
16:30
Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ
16:00
Հրապարակվել է Երկրի կորած մայրցամաքի առաջին քարտեզը
Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ

«Քըլըչդարօղլուն անտեսում է Ղարաբաղը և Զանգեզուրի միջանցքը»․ Էրդողան

Անկարան չի աջակցի արևմտյան երկրներին Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Սիվաս նահանգում տեղի ունեցած հանրահավաքում։ ՓՈխանցում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանի հայտարարությունն արվել է ի պատասխան Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարության, որը խոստացել էր կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ իշխանության գալու դեպքում։

Էրդողանը նաև ընդգծել է, որ դրական կապեր է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Պարոն Քեմալն (Քըլըչդարօղլուն) ուրախ չէ, որ ես լավ հարաբերություններ եմ պահպանում պարոն Պուտինի հետ։ Նա ասում է. «Ես հնազանդվելու եմ Արևմուտքի հրամաններին, պատժամիջոցներ եմ կիրառելու Պուտինի դեմ»։ Դուք քաղաքականությունից բացարձակապես չեք հասկանում, պարոն Քեմալ, գնացեք հանգստանալու»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա հավելել է, որ այդ գործոնի շնորհիվ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը։ Այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «Մետաքսի ճանապարհի վերածննդի» նախագծում Ադրբեջանի չներառումը։

«Թուրքիան կզարգացնի ադրբեջանցի եղբայրների հետ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքը, չնայած այն բանին, որ Քեմալն անտեսում է Ղարաբաղը և Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և հայտարարել է Թուրքիայում արագընթաց երկաթուղու կառուցման մասին, որը ձգվելու է մինչև Բաքու։

«Լոնդոնից մեկնողը կկարողանա մեր երկրի տարածքով հասնել Պեկին։ Իհարկե, մենք այս ամենը կիրականացնենք ոչ թե Ադրբեջանին բացառելով, այլ նրա հետ ուս-ուսի տված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում