Sunday, 21 07 2024
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը

Ինչ է ուզում Չինաստանը Սերժ Սարգսյանից. ուշագրավ հրավեր

Հայաստանյան լրահոսում հայտնվեց մի տեղեկություն, որը մնաց օրվա աղմկոտ իրադարձությունների ստվերում, թեև այն գուցե ամենից ուշագրավների շարքում է: Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին այցելել է Չինաստանի դեսպանատուն բարեկամական զրույցի՝ Հայաստանում Չինաստանի դեսպանի հրավերով: Ըստ հաղորդագրության, զրույցի ընթացքում «դեսպան Ֆունը հանգամանորեն ներկայացրել է ՉԺԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրված գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։

Նա ընդգծել է Սերժ Սարգսյանի կարևոր ներդրումը հայ- չինական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա մեծ աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի կառուցման գործում։ Դեսպանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը այսուհետ ևս կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջկուսակցական փոխանակումների ակտիվ առաջմղմանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում նոր հաջողությունների շարունակական ձեռքբերմանը»։ Փաստացի, դեսպանը Սերժ Սարգսյանին հրավիրել է դեսպանատուն բարեկամական զրույցի, որի ընթացքում թերևս ներկայացրել է Պեկինի վերոնշյալ երեք լայն ուղղությունների շրջանակում կոնկրետ ակնկալիք՝ Սերժ Սարգսյանի գործակցության հարցում: Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը բարձր է գնահատել Պեկինի երեք նախաձեռնությունները, որոնք Չինաստանը հանրայնացրեց մարտին, և իր պատրաստակամությունն է հայտնել «շարունակել ամրապնդել փոխգործակցությունը պետական կառավարման ոլորտում և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը»։

Տարածված հաղորդագրության ուշադրություն գրավող ձևակերպում է, հաշվի առնելով այն, որ խոսքը պետական կառավարման ոլորտում գործակցության ամրապնդմանը նպաստելու մասին է, իսկ Սերժ Սարգսյանը կարծես թե այսօր հեռու է այդ ոլորտից, թեև իհարկե պետական կառավարման ինստիտուտներից առաջնայինի՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության առաջնորդ է: Նա ի դեպ Չինաստանի դեսպանի «հետ կիսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին»:

Սերժ Սարգսյանը դեռևս նախագահության շրջանում Չինաստան պետական այց էր կատարել 2015 թվականին, արժանանալով ջերմ ընդունելության, որի ընթացքում նաև ստորագրվել էր Հայաստանի ու Չինաստանի նախագահների համատեղ հռչակագիրը: Դրա բովանդակությունը խիստ տպավորիչ էր և արտացոլում էր Հայաստանի հանդեպ Չինաստանի մեծ հետաքրքրությունն ու տարբեր ուղղություններով հարաբերությունը խորացնելու, մեծ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ տնտեսությունից մինչև պաշտպանություն: Հետագա երեք տարիներին իհարկե այդ հռչակագրի բովանդակությունը կյանքի կոչելու հարցում պատկերը մեղմ ասած տպավորիչ չէր, իսկ դրանից հետո էլ Սերժ Սարգսյանն այլևս իշխանության չէր: 2017 թվականին Սերժ Սարգսյանը չմեկնեց Չինաստան՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջազգային վեհաժողովին մասնակցելու համար, այդ ընթացքում այց կատարելով Կատարի պետություն:

Հայաստանի ոչ բարձր՝ ընդամենը նախարարական մակարդակի մասնակցությունը բացատրվեց նրանով, որ Հայաստանը ներգրավված չէ այդ մեծ ծրագրի ակտիվ ուղղություններում: 2018 թվականին Չինաստան աշխատանքային այց կատարեց Նիկոլ Փաշինյանը, որից հետո սակայն հայ-չինական հարաբերության առանձնապես մեծ դինամիկա կարծես թե չի արձանագրվել: Այսօր սակայն, Չինաստանն ըստ ամենայնի ունի ակնկալիքներ, ընդ որում «հեռվից եկող», ինչի մասին իհարկե վկայում է Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը: Այդ առումով, դեռևս շաբաթներ առաջ առիթ եմ ունեցել ասելու, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱՄՆ աշխուժությունը լայն իմաստով պայմանավորված է Չինաստանի աշխուժացմամբ, որը արտահայտվեց հենց մարտին ներկայացված երեք լայն ուղղությունների հանրայնացումով և ուկրաինական հակամարտության առնչությամբ Չինաստանի ուշադրության հրապարակումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում