ԱՄՆ կառավարությունը սխալ ուղու վրա է, միջնորդ է այն իրավիճակում, երբ Բաքուն շրջափակման մեջ է պահում Արցախը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Հայ Դատի Գրասենյակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլչյանը:
Չուլչյանը կարծում է, որ Ադրբեջանն իրական խաղաղություն չի ուզում, ժամանակն է ԱՄՆ-ն որպես միջնորդ դաշտը հավասարեցնի. «ԱՄՆ-ն կարող է օգնել, որ խաղաղության համար դաշտը հավասար լինի, Բաքվի նկատմամբ ճնշումներ են պետք: ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին և մարդասիրական օգնություն ուղարկի Արցախ»: