Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին Ստամբուլում հանդիպում է ունեցել Աթա դաշինքի առաջնորդ Սինան Օհանի հետ, հաղորդում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրները:Փակ դռների հետեւում հանդիպումը տեւել է մեկ ժամ, պատմել են աղբյուրները։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պոլսահայ համայնքային գործիչ Մասիս Ինճիճյանը: